Home | Հայաստան | Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեին

Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեին

Font size: Decrease font Enlarge font
Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ եւ զեկուցող Վալերի Բուայեին:

 

«Հարգելի տիկին Բուայե 
  
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս եւ հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս:

Ֆրանսիայի խորհրդարանը մեկ անգամ եւս հաստատեց այն բարձր արժեքները, որոնք այնքան թանկ են ֆրանսիացիների համար:

Այս օրենքը համահունչ է Ֆրանսիայի համարմանը եւ այն գրվելու է արդարության համար մղվող պայքարի պատմության էջերում:

Մենք խորապես գիտակցում ենք, թե որքան երկար ու ծանր էր այդ պայքարը եւ ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել  Ձեզ համամարդկային արժեքների համար մղվող պայքարում Ձեր ցուցաբերած բացառիկ արիության համար:

Մենք լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ եւս կընտրեն այս ուղին»: 

 

Subscribe to comments feed Comments (0 posted):

total: | displaying:

Post your comment comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Please enter the code you see in the image:

  • email Email to a friend
  • print Print version
  • Plain text Plain text
Tagged as:
No tags for this article
Rate this article
0