Գերմանիայի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստանին . Հանս-Յոհեն Շմիդտ
Գերմանիայի կառավարությունը կշարունակի Հայաստանին աջակցել իրավական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել` անկախ Եվրամիության եւ այլ դոնորների ծրագրերից:
Այդ մասին Աղվերանում ընթացող անբարեխիղճ մրցակցության խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը:
Սեմինարն անցկացվում է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) աջակցությամբ:
Գերմանիայի դեսպանը հատկապես կարեւորեց Հայաստանում մրցակցային միջավայրի զարգացումը` Գերմանիայի օրինակով ցույց տալով, թե մրցակցությունը ինչպես է խթանում տնտեսական աճը: «Բարեբախտաբար` Գերմանիան պարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմում եւ դաշնակիցների հրահանգով իր տնտեսականն կառուցվածքը պետք է վերափոխեր: Իսկ դա նշանակում է` կարտելներն ու մենաշնորհային կառույցները փշրվեցին»,- ասաց Հ. Շմիդտը: Այդպիսով` Գերմանիայում նախադրյալներ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, իսկ փոքր բիզնեսի շատ ներկայացուցիչներ հետագայում վերածվեցին միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների; Դրա վառ օրինակն է «Բոշ» ընկերությունը, որն իր գործունեությունը երկրորդ համաշխարհային պատերզմից սկսել է որպես փոքրիկ ընտանեկան բիզնես:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը դեսպանին շնորհակալություն հայտնեց աջակցության համար, նշելով, որ մրցակցության ոլորտում հայկական օրենսդրությունը շատ առումներով նմանվում է գերմանական օրենսդրությանը:



Post your comment