Դեմքեր
Հայաստանի Առաջին Հանրապետութեան դեսպանը՝ Գերմանիայում ՀՀ դեսպան եւ ազգային գործիչ դոկտ. Ջէյմզ Գրինֆիլդ (1873-1939)«Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիքդ մի՛ տուր թշնամեաց»: ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎԵԱՆ 70 տարի առաջ Գերմանիայում Հայաստանի Առաջին Հանրապետութեան դեսպան դոկտ. Ջէյմզ Գրինֆիլդը մահացել է 1939 թւականի հոկտեմբերի 21-ին եւ թաղւել Իրան-Թեհրանում: Թաղւած է Դուլաբի շրջանի Բուրաստան հայկական գերեզմանատանը (հին հողամաս) 37-րդ շարքի թիւ 1729 գերեզմանում: Հայ ժողովրդի պատմական ճակատագիրը շատ դառն ու ծանր է եղել, բայց այն, ինչ որ տեղի ունեցաւ 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի առաջին տասնամեակներում, վեր է ամէն տեսակի երեւակայութիւնից: Մարդասպան կարմիր Սուլթան Աբդուլհամիդը որոշել էլ բնաջնջել Արեւմտեան Հայաստանը եւ դա կատարեց անլուր բռնութեամբ՝ «քաղաքակիրթ» Քրիստոնեայ աշխարհի կառավարութիւնների աչքի առջեւ: Գերմանիայում թուրքասէր Վիլհելմ կայսր-փաշայի ձեռք առւած միջոցների պատճառով՝ մինչեւ իսկ արգելքներ դրւեցին՝ ի նպաստ հայերի հաւաքոյթներ կատարելու եւ զոհերի համար հանգանակութիւններ կատարելու դէմ: 1918 թւականի մայիսի 28-ին, երբ հռչակւեց Հայաստանի Հանրապետութիւնը, այդ փոքրիկ Հայաստանը ներքին ճակատի վրայ աղքատ եւ ուժասպառ էր՝ ծանրաբեռնւած բազմահազար գաղթականներով ու որբերով՝ անհաց, անդեղ եւ անօգնական: Իսկ արտաքին ճակատաի վրայ մի կողմից հարեւան երկրների աննպաստ դիրքորոշումը եւ միւս կողմից՝ պաշարւած թշնամիներով: Այսպիսի պայմաններում գործի լծւեց Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, կազմակերպւեց դեսպանատան պաշտօնէութիւնը եւ նշանակւեցին (1918-1920) աւելի քան 29 դիւանագիտական ներկայացուցիչներ՝ օտար պետութիւնների մօտ: 1920 թ. յունւարի 19-ին Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչել են՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ ԱՄՆ-ն՝ նոյն տարւայ ապրիլի 23-ին: 1920 թւականի յունւարի 19-ին Հայաստանը իրողական (դէ ֆակտօ) ճանաչում է ստանում հաշտութեան խորհրդաժողովից, նա հարկադրւում է ունենալ դիւանագիտական գործունէութիւն: Հայաստանի Հանրապետութիւնը եղել էր պսակումը 19-րդ դարավերջում սկսած հայ ազատագրական շարժման եւ, հետեւաբար, յեղափոխական կռւի ընթացքում օտարների հետ շփման մէջ մտնելու փորձառութիւնը ձեռք բերած հայ գործիչները միայն կարող էին դառնալ անկախ Հայաստանի արժանաւոր դեսպանները: Այդուհանդերձ՝ պատմութիւնը չի կարողանայ մոռանալ այս յեղափոխական հայորդիների անունները, որոնք մահւան եւ ազատութեան ճանապարհով անցնելուց յետոյ՝ հայ ժողովրդի մեծ յարութեան վկաները դարձան աշխարհի դիմաց: Եւրոպայում յարգւած մտաւորական եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարախօս Միքայէլ Վարանդեանը, որը եւրոպական կուսակցութեանց հետ տարիների շփումների եւ ծանօթութեամբ՝ ներկայացրեց Հայաստանը՝ Իտալիայում: Բանկ Օտտոմանի խիզախ գրաւման անզուգական հերոս եւ քաղաքական գործիչ Արմէն Գարօն մեր խիզախ ժողովրդին ներկայացրեց Վաշինգտոնում: Իրանահայ գրող եւ հրապարակախօս տկն. Դիանա (Անահիտ) Յովհաննէս-Աբգարեանը վարեց Հայաստանի Հանրապետութեան գործերը՝ Ճապոնիայում: Խանասորի արշաւանքի Իշխան Յովսէփ Արղութեանը ժողովրդական ղեկավարի անժխտելի հեղինակութեամբ՝ Իրանում վարեց Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնը: Բեռլինում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ նշանակւեց իրանահայ իրաւաբան, գիտնական եւ ազգային գործիչ Ջէյմզ Գրինֆիլդը: Ջ. Գրինֆիլդ անունը ծագում է ըստ հետեւեալի՝ Իսահակ Գրինֆիլդ անունով մի վաճառական, ծնւած Գերմանիայում, մեծացած Անգլիայում, Անգլիայից գալով Իրան՝ հաստատւում է Թաւրիզում եւ զբաղւում առեւտրով: Այդտեղ ծանօթանում է Բժշկեան ընտանիքին եւ ամուսնանում օր. Հռիփսիմէ Բժշկեանի հետ, ունենում է երեք զաւակներ՝ Ջէյմզ, Ջորջ եւ Ալբերտ: Իրաւաբան Ջէյմզ Գրինֆիլդը ծնւել էր Թաւրիզում, 1873 թւականի մարտի 17-ին, մկրտւել է Հայ Առաքելական Եկեղեցում: Եօթ տարեկան հասակում հայրը իրեն ուղարկում է Գերմանիա՝ այնտեղ գերմանական դաստիարակութիւն ստանալու համար, Գիւթրսլոհ քաղաքի մի քրիստոնէական միջնակարդ դպրոցում: Բարձրագոյն ուսում ստանալու համար՝ Ջ. Գրինֆիլդը ճամբորդում է Լայպցիգ եւ արձանագրւում՝ Լայպցիգի համալսարանում: 1892 թւականին Ջ. Գրինֆիլդը, 19 տարեկան հասակում գերմանացի վերապատւելի Վիլհելմ Ֆաբրի հետ որպէս թարգմանիչ՝ չորս ամսով ճամբորդում է Իրան, այնտեղ մօտկից ծանօթանում քուրդերի հետ, իրենց պատմութեանը եւ լեզւին: Մէկ տարի անց Գերմանիայում Ջ. Գրինֆիլդը զբաղւում է քուրդերէն լեզւով Նոր կտակարանի թարգմանութեամբ՝ քուրդերի համար: Գերմաներէն եւ հայերէն լեզուներից բացի՝ Գրինֆիլդը խօսում էր՝ քուրդերէն, թուրքերէն եւ պարսկերէն: Աւետարանի թարգմանութիւնից բացի՝ Գրինֆիլդը մտադրւած էր անպայման պատրաստել «Քուրդական բառարան» եւ «Քուրդական լեզւի գրականութիւն» գրքերը (արդեօք այս գրքերը հրատարակւեցին թէ՝ ոչ, մենք տեղեակ չենք): 1894-ին՝ Սասունի ջարդ եւ 1895-96-ին՝ հայերի կոտորածներ՝ ամբողջ Թուրքիայի տարածքում. դրանց չարագուշակ լուրերը օրէցօր տարածւում էին ամբողջ Եւրոպայում: Վերապատւելի Եօհաննէս Լեպսիուսը Գերմանիայի Ֆրիզդորֆի շուրջ գտնւող եօթ պատւելիների հետ միասին՝ 1895 թւականի սեպտեմբերի 29-ին կազմակերպում է Գերման-արեւելեան առաքելութիւնը (Deutsch orient mission): Ճիշտ մէկ օր անց, սեպտեմբերի 30-ին, երբ Կ. Պոլսում առաջին հայոց ջարդն էր սկսւել, լուրը հասնում է Գերմանիա. Վերապատւելի Եօհաննէս Լեպսիուսը նոյն օրը նոյն առաքելութիւնը վերածում է հայկական առաքելութեան: Երբ անգլիական եւ ֆրանսիական թերթերը Թուրքիայում պատահած ջարդերի մասին մանրամասնօրէն գրեցին, գերմանական մամուլը գրեց, թէ բոլորն էլ անգլիական զրպարտութիւններ եւ անգլիական ստեր են: Գերմանական թուրքասէր մամուլը քողարկեց այդ վայրագ եղելութիւնները: Լուրերի իրողութիւնը ստուգելու համար՝ դոկտ. Եօհաննէս Լեպսիուսը եւ ուսանող Ջէյմզ Գրինֆիլդը 1896 թւականին միասնաբար ճամբայ ելան դէպի Թուրքիա: Ե. Լեպսիուսը որպէս գորգագործ՝ իր հետ ունէր ինը հազար շւէյցարական ֆրանկ, որը հաւաքել էր Գերմանիայի աւետարանական համայնքներից: Երեք ամիս Թուրքիայում շրջելուց յետոյ՝ Ե. Լեպսիուսը եւ Գրինֆիլդը վերադառնում են Գերմանիա: Ե. Լեպսիուսը շուտով Բեռլինում հրատարակում է «Հայաստան եւ Եւրոպա» 245- էջանոց գիրքը, որը հետագայում հրատարակւեց երեք անգամ: Գրինֆիլդը ժամանակաւոր կերպով վերադառնում է Իրան, բնակութիւն հաստատում Թաւրիզում, իսկ հետագայում իր անձնական աշխատանքի բերումով՝ բնակութիւն է հաստատում Կովկասում: Բաքւում 1889 թւականին ամուսնանում է մեծահարուստ եւ ծանօթ օր. Կատարինէ Սիմոն-Թումանեանի հետ, առաջին զաւակը՝ Յովիկը, ծնւում է Բաքւում՝ 1900 թւականին, երկրորդ զաւակը՝ Գրիգորը, ծնւում է Երեւանում՝ 1901-ին, եւ իր եկեղեցասէր հօր ցանկութեամբ՝ մկրտւել է Էջմիածնում, Զւարթնոցի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, ձեռամբ Զւարթնոցի վանահայր ու ծանօթ հնախոյզ Խաչիկ ծ. վրդ. Դադեանի եւ կնքահայրութեամբ Կոմիտաս Վարդապետի: Գրինֆիլդը ծանօթութիւն ունէր անմահ Կոմիտաս Վարդապետի հետ՝ Բեռլինում՝ իր ուսանողական շրջանից: Երրորդ զաւակը՝ Սահակը, ծնւում է Թբիլիսիում: Մենք (այս տողերը գրողը) բախտ ենք ունեցել մօտկից ծանօթանալու Յովիկ Գրինֆիլդի հարսի՝ տկն. Էւայի եւ երկու զաւակների հետ, որոնք ապրում էին Բեռլինում, եւ Սահակ Գրինֆիլդի աղջկայ՝ Ռեգինայի հետ, որը ամուսնացել է Րաֆֆի Գասպարեանի հետ եւ ունեն չորս զաւակներ Թեհրանում, ներկայում ԱՄՆ-ում:
-----------------------------------------------------------------------------
- Մեր համայնքում փոխադարձ կապերը ընդհատված են։
- Հայաստանաբնակ Իրանահայերը կմասնակցեն
- «Յաւէրժ» Հայ լեռնագնացների խումբը դատապարտում է
- Ամէն անգամ, երբ որ մի դպրոց է փակւում, մեծ ցաւ եմ ապրում
- ՀՀ նախագահ. Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է և մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը
Sireli Leo. Mikich shnorke tsez cher khangari.
inchkanek sirum chertopert gerel yete xez martu deghenk denum el mik hame hodix hani savar elnek yete chek uzum oorish xeverov khosank xer neman********** hed ...
yrane nranx ovkyr kmasnakxyn tar astvax jan mez al arjanaxru me or al mank gnank.
Էս տիկին Բաբայնը պատահբար նույն բարեգործական միության նախագահուհին չէ, որ տնորինում է «գուլբենգյան» դպրոցը և թոշակները իջեցնելու մասին որոշում տալով և ապա դա ամեն տեղ ...
abrek dook dikin babaian yerani hima el xez nmanere linein shad apsoos vor arten darinner e inch mer hamaykoom chekan hokadar yev hianali oosxichner . ...
