Միջազգային ճգնաժամը չազդեց Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 35 մլն 2056 ԱՄՆ դոլար
Հեռուստամարաթոն 2008–ի ընթացքում հավաքվել է 35 մլն 2056 ԱՄՆ դոլար: Հեռուստամարաթոնի կարգախոսն էր` «Իմ տուն, Հայաստան»: «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանն ասել է. «Այս տարի մենք կոչ ենք անում բոլորին միանալ «Օրը մեկ դոլար» ակցիային և նվիրաբերել ամբողջ տարվա համար 365 դոլար: Սա ազգային տուրքի մատուցման ևս մեկ արդյունավետ միջոց է, որը հստակ արտացոլում է Հիմնադրամի գաղափարախոսությունը: Իմ համեստ հաշվարկներով ԱՄՆ-ում մոտ 270 000 հայ ընտանիք է ապրում: Եթե յուրաքանչյուր ընտանիք օրը մեկ դոլար նվիրաբերի, 100 միլիոն դոլար կունենանք: Մտածեք այս մասին, երբ նոյեմբերի 27-ին կդիտեք Հեռուստամարաթոնը»:
Կարծիք կար, որ միջազգային ճգնաժամը կազդի և Հեռուստամարաթոնի արդյունքները քիչ կլինեն, սակայն այդպես չեղավ: Հավաքված գումարով ինչպես ԼՂՀ ղեկավարությունն է ասել ուղղվելու է Արցախի կյանքը բարեկեցիկ դարձնելուն, ինչպես նաև կառուցվելու է դպրոց, ջրագիծ, գյուղերում գազամատակարարում կանցկացվի և այլն:
Նկատենք, որ մինչ այդ նոյեմբերի 13-16-ը տեղի էր ունեցել հեռախոսամարաթոն, որի արդյունքում հայտարարվել է 1 200 000 եվրո (շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) նվիրատվությունների մասին: Արդեն հայտնի է նաև Արգենտինայում անցկացված հեռախոսամարաթոնի նախնական արդյունքը` շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար:
Նախորդ տարի Լոս-Անջելոսում մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 15 մլն 275.436 հազար դոլար: Իսկ 2006-ին հավաքված գումարը կազմել է 14 մլն դոլար:
Համազգային դրամահավաքի 10-րդ հեռուստամարաթոնն անցկացվել է «Մեկ ազգ, մեկ ապագա» նշանաբանով:







Պատգամներ (1 posted):
Shat usaneli karogh e linel
Գրանցէք ձեր պատգամը