Իրան - Armenian Iranians News Portal - իրանահայեր: Առավել հետաքրքիր դառնալու տասը հասարակ քայլ Առավել հետաքրքիր դառնալու տասը հասարակ քայլ ================================================================================ Իրանահայեր Լրատու Ցանց on 23/01/2012 13:58:00 Հետաքրքիր մարդկանց ավելի հեշտ է հաջողվում վարել գործերը, բացի այդ` նրանց կյանքն ավելի վառ է: Սեփական անհատականությանն ու առօրյային կայծ ավելացնելն այնքան էլ բարդ չէ: Ահա տասը հասարակ միջոց, թե ինչպես անել դա: Forbes.com նկարների օգնությամբ ուղղորդում է, թե ինչպես կարող եք ավելի հետաքրքիր դառնալ և գույներ ավելացնել ամենօրյա կյանքին: Ուսումնասիրեք մտքեր, տեղեր և կարծիքներ. Բոլոր ձանձրալի մարդիկ դուրս չեն գալիս սովորականի շրջանակներից:Դու'րս եկեք այդ շրջանից. 2. Կիսվե'ք բացահայտումներով. Շռայլ եղե'ք, երբ որևէ բան եք հայտնաբերում. Ոչ բոլորն են նորի բացահայտմանը մասնակից եղել Ձեր հետ:Թույլ տվեք մարդկանց ապրել Ձեր արկածներով: 3. Զբաղվի'ր որևէ բանով. էական չէ, թե ինչով: Պարե'ք, շփվե'ք, կառուցե'ք, ծանոթացե'ք, խաղացե'ք, օգնե'ք, ստեղծե'ք. Նույնիսկ այդքան էական չէ, թե ինչ եք անում, կարևորը`անեք:Մի պայմանով , իհարկե, եթե անգործ ու առանց բողոքների նստած չեք: 4. Ընդունեք Ձեր տարօրինակությունները Աշխարհում չկան լիովին նորմալ մարդիկ:Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ գծերը:Մի' թաքցրեք Ձեր յուրահատկությունները, դրանք Ձեզ հետաքրքիր են դարձնում: 5. Խուսափե'ք անտարբերությունից Եթե Դուք թքած չունեք շրջակա աշխարհի վրա, Ձեզ շրջապատողներն էլ թքած չունեն Ձեր վրա: 6. Չափավորեք մեծամտությունը Դա խոչընդոտում է նոր գաղափարները:Եթե Ձեր ինքնավստահությունը գերազանցում է Ձեր փորձը, ապա Դուք վտարանդի եք դառնում: 7. Փորձե'ք Նոր գաղափարները փորձարկե'ք: Արե'ք որևէ արտասովոր բան:Եթե երբևէ դուրս չգաք հարմարավետության տարածքից, ապա երբեք չեք էլ աճի: 8. Հեռացե'ք մոլորեցնող հետաքրքրություններից Եթե ուրիշ մեկն արդեն անում է նմանատիպ բան, ապա համարեք թե ուշացել եք երեկույթից: Արեք ինչ-որ բան, որ Ձերն է, և ուրիշները կնետվեն Ձեր ստեղծած հարթակը: Ընդ որում` ղեկին լինելն ավելի հրապուրիչ է, քան ուղևորի կարգավիճակը: 9. Զինվե'ք քաջությամբ Հակառակ կարծիքին ընդդիմանալու և անսպասելի ուղիներ ընտրելու համար համարձակություն է անհրաժեշտ: Առանց քաջության Դուք այդպես էլ կմնաք մեկը, ով գրասենյակային օդափոխչի կողքին քննարկում է նրան, ով ,ի տարբերություն Ձեզ, կարողացավ անել դա: 10. Հայհոյանքները բաց թող ականջներիդ կողքով Ձանձրալի ամեն ինչն անվտանգ է:Ձեզ շրջապատողներից հաճախ կլսեք. «Անմիջապես վերջացրու'». Քննադատությունը նորմալ է, դրանք կարող են լինել և անպայման կլինեն:Սակայն շրջապատողները չէին անի, այն ինչ Դուք համարձակվեցիք անել,և միակ բանը, որ մնացել է նրանց անելու`խոսքով Ձեզ վիրավորելն է: