Իրան - Armenian Iranians News Portal - իրանահայեր: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված ցուցահանդես Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված ցուցահանդես ================================================================================ Iranahayer News portal on 24/02/2012 17:24:00 Փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը մասնակցեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Այստեղ ցուցադրված են ավելի քան 30 գեղանկարչական ստեղծագործություն, քանդակներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը, «Աշխարհի հայ նկարիչների միությունը», ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ ցուցասրահ: Ցուցադրությանը հաջորդելու է մրցութային փուլը, որի արդյունքում 2 հաղթողները` 1 գեղանկար, 1 քանդակ, կպարգևատրվեն Ս.Սուրենյանցի անվան մեդալով: