Իրան - Armenian Iranians News Portal - իրանահայեր: Մերկելը Իրանին կոչ է արել բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ Մերկելը Իրանին կոչ է արել բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ ================================================================================ armenpress.am on 27/01/2012 12:52:00 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թեհրանին բանակցություններ սկսել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Մերկելը հայտարարել է հինգշաբթի երեկոյան Բեռլինում՝ ելույթ ունենալով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը: «Պատժամիջոցները այն բանի հետեւանքն են, որ Իրանը չի ցանկանում երկխոսություն սկսել իր միջուկային ծրագրի հետ կապված անորոշ հարցերի շուրջ»,- ասել է կանցլերը: «Սակայն, եթե Իրանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու որոշում ընդունի, ապա մենք դրանց պատրաստ ենք»,- ընդգծել է Մերկելը: