Իրան - Armenian Iranians News Portal - իրանահայեր: Իրանի անվտանգության ուժերը սպանել են «Jundullah» ահաբեկչական խմբի անդամներին Իրանի անվտանգության ուժերը սպանել են «Jundullah» ահաբեկչական խմբի անդամներին ================================================================================ armenpress.am on 22/02/2012 10:46:00 Իրանի անվտանգության ուժերը փետրվարի 22-ին երկրի հարավարեւելյան հատվածի Սիսթան եւ Բալուչիստան շրջանում սպանել են Պակիստանում հիմնադրված «Jundullah» ահաբեկչական խմբի չորս անդամների: Չորս ահաբեկիչներն էլ սպանվել են Իրանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացվող անակնկալ գործողությունների ժամանակ: Աշխատակիցներից մեկը նույնպես զոհվել է: Ոստիկանական գործողությունները հաջորդել են տեղական եւ ազգային հետախուզական խմբերի կողմից իրականացվող մի շարք հավաքներին եւ դետեկտիվ աշխատանքներին: «Jundullah»-ի ահաբեկիչները բազմիցս ռմբակոծություններ են իրականացրել Իրանում, ներառյալ մի քանի գրոհներ Իրանի Սիսթան եւ Բալուչիստան շրջանում, որը սահմանակից է Աֆղանստանին եւ Պակիստանին: 2010 թ-ի դեկտեմբերին Իրանի Չաբահար քաղաքում տեղի ունեցած գրոհի հետեւանքով զոհվել է 38 մարդ, 90-ը` վիրավորվել, այդ թվում` կանայք եւ երեխաներ: