Իրան - Armenian Iranians News Portal - իրանահայեր: Ադրբեջանը բանակցում է Մոսկվայի հետ ժամանակակից տանկերի ձեռքբերման վերաբերյալ Ադրբեջանը բանակցում է Մոսկվայի հետ ժամանակակից տանկերի ձեռքբերման վերաբերյալ ================================================================================ slaq.am on 16/02/2012 11:13:00 Պաշտպանական բյուջեն տարեցտարի մեծացնող Ադրբեջանը նոր պայմանագրեր ունի և առաջիկայում ռուսական զենքի արտահանմամբ զբաղվող հիմնական պետական կազմակերպությունից` «Ռոսոբորոնէքսպորտից» պետք է ստանա ԾՌ-24 մարտական ուղղաթիռներ` թվով 24 հատ, և ԾՌ-17 ռազմատրանսպորտային ուղղաթիռներ` թվով 40 հատ: Սա լուրջ համալրում է Բաքվի համար, որովհետև ԾՌ-24 մարտական ուղղաթիռները ամրությամբ և լեռնային պայմաններում արդյունավետության առումով լավագույններից են աշխարհում: Սակայն Մոսկվայից զինտեխնիկա ձեռք բերելու Բաքվի մտադրությունները սրանով չեն սահմանափակվում: Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, հղում անելով «Ռոսոբորոնէքսպորտի» ղեկավարությանը մոտ կանգնած անանուն աղբյուրին, պնդում է, որ Բաքուն բանակցում է նաև T-90C ժամանակակից տանկերի ձեռքբերման վերաբերյալ: Սա այն դեպքում, երբ անգամ Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ կոմպլեկտավորված չեն նոր ֆորմացիայի այդ տանկերով, իսկ ԱՊՀ պետություններից ոչ ոք դեռ ձեռք չի բերել դրանք: T-90C կարգի 40 տանկ գնելու պայմանագիր է ստորագրել միայն Թուրքմենստանը: Ղազախստանը և Ադրբեջանը դեռ բանակցում են Մոսկվայի հետ,- գրում է «Հայացք» թերթը: