Ելակետ | Մոլորակ | Խաչքարի օրհնության արարողություն Ղազախստանի Ատիրաու քաղաքում

Խաչքարի օրհնության արարողություն Ղազախստանի Ատիրաու քաղաքում

Տառաչափ Decrease font Enlarge font
Խաչքարի օրհնության արարողություն Ղազախստանի Ատիրաու քաղաքում

Մայիսի 14-ին Ղազախստանի Ատիրաու քաղաքում տեղի ունեցավ Աստվածամոր հայտնության տաճարի բակում տեղադրված խաչքարի օրհնության արարողություն՝ ռուս ուղղափառ եկեղեցու Ուրալի և Ակտյուբինսկի թեմի արքեպիսկոպոս Անտոնիի կողմից:

Արարողությանը ներկա էին մեծաթիվ հայ և տեղացի քաղաքացիներ, մարզի իշխանության ռուսական, վրացական, թաթարական, չեչեն-ինգուշական, կորեական համայնքների ղեկավարները, ինչպես նաև Ակտաուի, Ակտոբեի, Օրալի, Ուրալսկի հայկական մշակութային կենտրոնների նախագահները:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու առաջնորդ Տեր Մարկոս Սարգսյանը, Ատիրաուի «Տավրոս» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Գագիկ Պլուզյանը:

Միջոցառմանը հետևած մշակութային ծրագրում ներկայացվեցին հայկական, ռուսական, վրացական, չեչեն-ինգուշական համայնքների պարախմբերի, երգչախմբերի կատարումներ:

Նույն օրը դեսպան Արա Սահակյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի ակիմ Նուռլան Նոգաևի հետ: Դեսպանն ընդգծեց տարբեր ոլորտներում հայ-ղազախական ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ գործարար կապերի աշխուժացմանն ուղղված նախաձեռնություններին: 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0