Ելակետ | Մոլորակ | Հնդկաստանում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ +51 աստիճան

Հնդկաստանում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ +51 աստիճան

Տառաչափ Decrease font Enlarge font
Հնդկաստանում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ +51 աստիճան

Հնդկական Ռաջաստան նահանգի Փհալոդի քաղաքում հինգշաբթի օդի ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ +51 աստիճան, ինչն ամենաբարձր ջերմաստիճանն է Հնդկաստանի համար օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, գրում է Hindustan Times-ը։

Նախորդ ռեկորդը պատկանել է 1956թ. ամռանը, երբ նույն նահանգի Ալվար քաղաքում գրանցվել է +50.6 աստիճան:
 Ռաջաստանի մեկ այլ քաղաք` Չուրուն, նույնպես թարմացրել է 1914թ. ռեկորդը, այստեղ գրանցվել է +50.2 աստիճան:

 Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Ջոդհփուր քաղաքում նույնպես ռեկորդ է, ջերմաչափը ցույց է տալիս +48.8 աստիճան: Ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվել նաև Ռաջաստանի այլ քաղաքներում:

 Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացնում է, որ շոգն առաջիկա օրերին միայն կուժեղանա:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0