Ելակետ | Մոլորակ | Աշխարհահռչակ երգչուհի Շերն այսօր նշում է ծննդյան 70 ամյակը

Աշխարհահռչակ երգչուհի Շերն այսօր նշում է ծննդյան 70 ամյակը

Տառաչափ Decrease font Enlarge font
Աշխարհահռչակ երգչուհի Շերն այսօր նշում է ծննդյան 70 ամյակը

Հայկական ծագում ունեցող համաշխարհային աստղը մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում` «Օսկար», «Գրեմմի», «Ոսկե Գլոբուս» եւ «Էմմի»:

Շերի երգերը վեց տասնյակ շարունակ գլխավորել են ամենահեղինակավոր հիթ-շքերթները, ինչը եւս ռեկորդային փաստ է համարվում: Իր հաջողությունները երգչուհին կապում է համարձակության հետ.

«Ես միշտ դիմել եմ ռիսկի եւ երբեք չեմ մտածել, թե աշխարհն իմ մասին ինչ կմտածի»,-ասել է նա:

Երգչուհին պնդում է, որ իր առույգության եւ տարիների մեծ պահանջարկի պատճառն աշխատասիրությունն է.

 «Առավոտյան լավ տրամադրությամբ եմ արթնանում, երբ իմանում եմ, որ ինձ բուռն աշխատանքային օր է սպասվում: Ինձ համար դա առավոտյան վարժության պես մի բան է»:

Իհարկե, էպոտաժային կերպարները ոչ միանշանակ են ընդունվում լսարանի կողմից, սակայն Շերն առաջնորդվում է մեկ հստակ համոզմամբ. «Ես այն եմ, ինչ կամ: Չգիտեմ` ինչ կլիներ ինձ հետ, եթե չունենայի իմ սեփական «ես»-ը»:

 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0