Ելակետ | Մոլորակ | Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռներ են խոցվել ԴԱԻՇ խմբավորման հարվածներից. Stratfor

Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռներ են խոցվել ԴԱԻՇ խմբավորման հարվածներից. Stratfor

Տառաչափ Decrease font Enlarge font
Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռներ են խոցվել ԴԱԻՇ խմբավորման հարվածներից. Stratfor

Սիրիական Հոմս նահանգում՝ Պալմիրայից ոչ հեռու գտնվող Т4 ավիաբազայում, ուղղաթիռներ են վնասվել։

Ռազմական աերոդրոմի աղբյուրը հայտնել է, որ ուղղաթիռները վնասվել են հրդեհի հետևանքով։ Նա այդ կերպ է մեկնաբանել ամերիկյան վերլուծական Stratfor գործակալության հրապարակումը բազայի գնդակոծման մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ Stratfor-ի փորձագետները հայտարարել էին, որ Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի կողմից գործածվող ավիաբազան, որը գտնվում է Տիաս բնակավայրի մոտ, լուրջ վնասներ է կրել՝ ենթադրաբար, ԴԱԻՇ խմբավորման հարվածներից։

Աղբյուրը տեղեկացրել է, որ հրդեհի պատճառները հայտնի չեն։ Այն սկսվել է հարթակի մոտ, որտեղ գտնվել են 4 ուղղաթիռներ։

«Հրշեջ մեքենաները չեն կարողացել մոտենալ հրդեհի օջախին ահաբեկիչների կողմից սկսված ականանետային գնդակոծության պատճառով։ Կրակն անցել է ուղղաթիռներին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ գնդակոծման հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0