Մեր մասին

Iranahayer.com -ը հանդիսանում է "Shivini" ընկերության նախագծերից մեկը:

Ընդհանուր տեղեկություններ

2008 թ. ից գործարկված Iranahayer.com նախագծի գործունեության հիմնական ուղղություններն են` իրանահայ համայնքի տեղեկատվական դաշտի կայացումը և նրա պատշաճ կերպով ներկայացումը միջազգային հանրությանը: Իր նպատակներն ընկերությունն իրագործում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով, հայերենով և պարսկերենով:

2010 թ.-ից Iranahayer.com -ի լրատվության ապահավումն իրականացնում է «ORATERT.COM» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը: Սեփական տեղեկատվությունից բացի, լրատվական ծառայությունն օգտվում է տեղական և միջազգային գործակալությունների լրահոսերից: Նյութերի հավաքման, պատրաստման և հրապարակման համար օգտագործվում են հատուկ մշակված ծրագրեր:

ORATERT.COM տեղեկատվական-վերլուծական գործակալությունը կազմավորվել է 2009 թվականին: Գործակալության ամբողջական լրահոսը տպագրվում է ORATERT.COM կայքում տարբեր լեզուներով:

2010 թ. ից գործարկված նոր ORATERT.COM -ը նպատակ ունի դառնալու ամենահարմար տեղեկատվական աղբյուրն այն մարդկանց համար, որոնց հետաքրքրում են Հայաստանում և համայն հայության կյանքում , կամ երկրի հետ կապ ունեցող իրադարձությունները: Կայքի նոր հարթակը կարող է միաժամանակ ընդունել տասնյակ հազարավոր այցելուների, ապահովում է տեղեկատվության առավել ապահովություն և տրամադրում է առավել օպտիմալ ինտերֆեյս:

ORATERT.COM-ը մշտապես զարգանում և կատարելագործվում է, ինչը նկատելի կլինի կայքի վրա նոր ֆունկցիոնալության, թարմացումների և հավելումների տեսքով:

Այն մասին, թե ովքեր են պատրաստում Iranahayer.com - ը

Կայքէջին ուղղած գրութիւնների մէջ մեր սիրելի ընթերցողները` ողջունելով մեր գոյութեան իրողութիւնը, առաջին հերթին ցանկութիւն են յայտնել իմանալ թէ՝ մենք ովքեր ենք: Դա բնական ու տեղին պահանջ է, որը գալիս է մարկային հետաքրքրասիրութիւնից: Անկախ դրանից, ընթերցողի իրաւունքն է իմանալ այն մասին, թէ՝ ո՞վ է նստած իր խօսակցութեան սեղանի միւս կողմը, թէեւ մեր կարծիքով բոլորս էլ այս բազմակողմանի խօսակցութեան սեղանի մէկ կողմում ենք նստած ու բոլորս էլ գրեթէ միասնական ցաւից ենք նեղւած:

Առաջին հերթին, մենք Իրանի Իսլամական Հանրապետութեան օրինապահ քաղաքացիներ ենք, որ մեր համոզումով՝ որպէս իրանահայեր ու լիիրաւ քաղաքացիներս մեր պարտաւորութիւնների հետ միասին նաեւ ունենք մեր իրաւունքները:

Երկրորդ հեթին իրանահայ համայնքի անդամներ ենք. Հայոց Առաքելական, Ժողովրդավար ու Ազգային Եկեղեցու զաւակներ, որի «Հաւատամք»ը մեր կրօնական համոզումն ու սկզբունքն է: Իսկ եթէ հարցումները մեր քաղաքական-գաղափարական ուղղւածութեան մասին է, պէտք է ասենք, որ մեզ հետաքրքրում է համայնքի ազգային, հասարակական, մշակութային, կրօնական, կրթական, մարզական… եւ նման հարցերը եւ փորձում ենք վեր հանել այդ ոլորտներում գոյութիւն ունեցած թերութիւնները՝ սխալները սրբագրելու նպատակով: Քաղաքական ուղղւածութեան ու արեւելումի մասին կը ստենք եթէ ասենք այդ իմաստով ոչ մի հոսանքի չենք համակրում, քանզի համոզւած ենք այդպիսի մարդիկ ընդհանրապէս ոչինչով էլ հետաքրքրւած չէն, եւ ըստ այնմ չեն էլ կարող որեւէ հարցի նկատմամբ սրտցաւութիւն ցուցաբերել: Այս մասին այսքանը բաւական է շեշտենք, որ եթէ ինչ որ մի օր, ստիպւած պիտի լինենք գործնական դաշտում կողմնորոշում ցուցաբերել, բնական է, որ պիտի կանգնենք այն կազմակերպութեան կողքին, որ, իր խիզախ ու վճռական քայլերով, իրանահայութեան մշակութային, կրթական, ազգային, հասարակական, եւ… բարգաւաճումն ու կայունութիւնը երաշխաւորելու հետ միասին, յանձնառու կեցւածքով ու որդեգրած քաղաքականութեամբ ապահովելու է նաեւ մեր իրաւունքների գործադրումն ու Ֆիզիկական անվտանգութիւնը:

 

Մնացէք մեր հետ: