Պատմական ակնարկ

Իրանում բնակվող հայերը կոչվում են իրանահայ կամ պարսկահայ։ 21-րդ դարասկզբում իրանահայերի բնակչության թիվը գնահատվում է 100,000-ից 120,000։

Դարեր շարունակ հայերն ու պարսիկներն ապրել են կողք կողքի: Այս երկու հնդեվրոպական ժողովուրդներին շատ ընդհանուր բան է միավորում. նրանք պատկանում են միևնույն՝ արիականռասային[փա՞ստ], հայերենն ու պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվախմբեր են, ունեցել ենք հին աստվածների նույն անունները՝ օր, Արամազդ և Ահուրամազդա, Անահիտ և Անախիտա, Միհր և Միտրա։

1604-05թթ. Իրանի Շահ Աբասը կազմակերպում է հայերի բռնագաղթը դեպի Պարսկաստան` տանելով շուրջ 300 հազար հայի: Հիմնականում նրանք Ջուղայից են լինում և հիմնում են Նոր Ջուղա քաղաքը: Շահ Աբասը, ինչպես նաև պարսիկ մի քանի տիրակալներ, օգտվում էին տաղանդավոր հայերի ծառայություններից` դարձնելով իրենց խորհրդականներ, դեսպաններ, թարգմանիչներ, զինվորականներ։ Հայերի գալով՝ երկրում ավելի է ծաղկում մշակույթը, ակտիվանում առևտուրը, զարգանում են արհեստներն ու արտադրությունը։ Սակայն Շահ Սուլեյմանի, Սուլթան Հուսեյնի ժամանակ հայերի վիճակը վատանում է, և նրանք սկսում են հեռանալ երկրից՝ հիմնականում Հնդկաստան ու Եվրոպա։

Իրանահայերի վիճակը մասամբ բարելավվում է 19-րդ դարում, երբ շահական կառավարությունը զգում է արհեստավորների, առևտրականների մեծ կարիք։ Արգելվում է հայերի բռնի հավատափոխությունը, կանոնակարգվում են հարկերը, վերացվում սահմանափակումները։ Մեծ թվով հայեր են մասնակցել 1979թ. Իսլամական հեղափոխությանը և Շահի ռեժիմի տապալմանը։ 17 հազար հայ էլ մասնակցել է 1980-88թթ. իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը հերոսաբար զոհվել են: Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության բավականին լայն իրավունքներ։ Հայերը՝ որպես կրոնական փոքրամասնություն, մասնակցում են երկրի կառավարմանը։ Իրանական Մեջլիսը՝ խորհրդարանը, ունի 290 պատգամավոր, որոնցից պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։

Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները։ Սպահանում կա երկու տասնյակ եկեղեցի, որոնցից 13-ը գործող են։ Թեհրանում կա 8 գործող եկեղեցի: Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում: Վերականգնվում, բարեկարգվում և պետական պաշտպանության տակ են առնվում հայկական եկեղեցիները, հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ։ Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է։ Ներկայումս իրանահայերի թիվը 560.000 մարդ է որոնք ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում և այլ վայրերում։

Գործում են բազմաթիվ մշակութային, մարզական ընկերություններ, գրադարաններ, որոնք զբաղվում են հայապահպանության և մատաղ սերնդի դաստիարակության գործով: Ամենամեծը Թեհրանում գտնվող «Արարատ» մշակութային կենտրոնն է: Հայկական հրատարակչությունները տպագրում են բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր: Ամենահայտնին «Ալիք» օրաթերթն է, որն այս տարի նշում է իր 80-ամյակը։

Իրանահայերն ակտիվորեն ընդգրկված են երկրի ներքին կյանքում։ Շատ հայտնի հայեր կան գիտության, կրթության, բժշկության, արդյունաբերության, մշակույթի, բիզնեսի ոլորտներում։ Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Իրանի միջև։

Հայ ժոդովուրդի բռնագաղթը Իրան

1605թ. Շահ-Աբբաս Սեֆևին կազմակերպեց հայ ժողովրդի բռնագաղթը դէպի Իրան, ինչի հետեւանքով 500 հազար հայեր Նախիջևանից բռնի տեղահանւեցին Պարսկաստան: Երկու գերուժերի' Պարսկաստանի եւ Օսմանեան Թուրքիայի միջեւ ընթացող պատերազմում Շահ-Աբբասի պարտութիւնից յետոյ Արաքսի ափին բնակւող հայերը բռնի տեղահանուեցին: Շահ-Աբբասը երեք նպատակ ունէր. 1. Ստեղծել բնակչութիւնից զուրկ սահմանամերձ գօտի, որպէսզի թուրքական բանակը ապաստան եւ մթերք չունենայ Պարսկաստանի դէմ արշաւանքը շարունակելու համար: 2. Հայ բնակչութեանը տեղափոխել Պարսկաստանի կենտրոնական մասեր, որպէսզի հայերի միջոցով երկրի տնտեսութիւնը զարգանա եւ զարկ տրւի մետաքսի միջազգային առեւտրին, քանի որ հայերը տիրապետում էին եւրոպական լեզուներին. 3. Հայ արհեստաւորների եւ արւեստագետների միջոցով շէնացնել երկիրը' զարկ տալով արհեստներին ու արւեստներին: Այսպիսով, Ջուղայից գաղթեցւած հայերը հաստատւեցին Սպահան մայրաքաղաքի մոտ' Զայանդեռուդ գետի հարաւային մասում եւ հիմնեցին Նոր Ջուղան: Նորաբնակ հայերի միջոցով երկրի տնտեսութիւնը զարգացնելու իր մտադրութիւնն իրագործելու համար շահը նրանց տւեց արտոնություններ եւ լայն իրաւունքներ: Նոր Ջուղան շատ արագ դարձաւ հայութեան մշակութային կենտրոն: Նոր Ջուղայի առաջին փողոցը, ի պատիւ հայ վաճառականի, կոչուեց Խոջա Նազար: Այնուհետեւ հիմնւեցին այդ փողոցին ուղղահայեաց 10 փողոցներ: Շուտով Նոր Ջուղայի հայերը իրենց ձեռքն առան մետաքսի միջազգային առեւտուրը: 1617թ. Շահ Աբբասը չեղեալ յայտարարեց անգլիացիների հետ կնքած առեւտրային պայմանագիրը եւ մետաքսի վաճառքի մենաշնորհը յանձնեց հայերին: Բացի վաճառականութիւնից, հայերը մեծ դերակատարութիւն ունեցան ոսկերչութեան, գորգագործութեան, կերպասագործության եւ բազում այլ արհեստների զարգացման գործում: 1670-1680թթ., տնտեսական եւ հասարակական ճգնաժամերի պատճառովով, իրանահայութեան կեանքը անկում է ապրում: 1722թ., աֆղանների յարձակման հետեւանքով, Նոր Ջուղայի բնակչութեան զգալի մասը գաղթեց Հնդկաստան, Ֆրանսիա, Աւստրիա, Հոլանդիա եւ Ռուսաստան: Դրանով հանդերձ 17-18-րդ դարերում Նոր Ջուղան հանդիսանում էր հայկակպն ամենամեծ մշակութային կենտրոններից մէկը: 1630թ., Խաչատուր Կեսարացու ջանքերով, հիմնուում է դպրոց, որտեղ դասաւանդւում էր երաժշտութիւն, գրականութիւն, քերականութիւն, փիլիսոփայութիւն եւ բնագիտական առարկաներ: 1638թ. Նոր Ջուղայում արդէն գործում էր Մերձաւոր Արեւելքի առաջին տպարանը, ուր տպագրւում է Մերձաւոր Արեւելքի հայալեզու առաջին գիրքը եւ միայն դրանից 133 տարի անց է հայալեզու տպագրութիւնը սկիզբ առնում Հայաստանում: Պէտք է նշել, որ Նոր Ջուղայի Ամենաքիչ Վանքին կից գործող դպրոցը շատ մեծ դերակատարութիւն է ունեցել ժողովրդի առաջընթացի գործում, քանի որ այնտեղ դասաւանդւում էին նաեւ եւրոպական լեզուներ եւ վաճառականութեան կանոններ: Վանքին կից հիմնւում է ձեռագիր գրքերի գրադարան-մատենադարան: Որմնանկարչութիւնը, զարդանկարչութիւնը, ճարտարապետութիւնը, գուսանական արւեստը, երաժշտութիւնն ու քնարերգութիւնը հասնում են իրենց ստեղծագործական գագաթնակէտին:

 

Հարկ է նշել, nր բռնագաղթւած հայերի թւում եղած անւանի եւ ազնւական ընտանիքներից որոշները, փոխելով իրենց կրօնն ու ազգանունը' բարձր դիրքերի հասան: Օրինակ' Մամիկոնյան Ենիկոլոպյան տոհմից Մանուչարխան Մոթամեդոլդոլեհը, նրա եղբայրը՛ Սոլեյման խան Սահամոլդոլեհը, որդին՝ Ջահանգիր խանը: Միրզա Ալի Ասղարխան Ամինոլսոլթանը (Աթաբաքե ազամ) Վրաստանից գաղթած հայերից էր եւ իրանում ընդունել էր իսլամ: (Տվյալները վերցված են 1999թ. Հարվարդում տպագրված Խոարո Շաքեփ «իրանահայեր» գրքից):
 

Հայերը Ղաջարնեի ժամանակ 1796-1925թթ.

Ղաջարների ժամանակաշրջանում եւս իրանահայութիւնը մեծ դերակատարութիւն է ունեցել երկրի մշակոյթի զարգացման գործում: 1881թ. Իրանում հիմնւում է առաջին թատերասրահը: Յարութիւն Մարտիրոսեանը, Սպահանի իր թատերասէր ընկերների հետ, «Երիտասարդ Իրան» խմբի ջանքերով և Արտո Տերյանի ղեկավարությամբ, բեմադրում է առաջին ներկայացումը: Կինոյի ասպարէզում առաջին իրանցի կին դերասանուհին Ասյա Գաստանեանն էր, ով նկարահանւել էր «Հաջի աղան կինոյի դերասան» ֆիլմում: Ապա Գաստանեանը նկարահանւել էր նաեւ «Աբի Ռաբի» ֆիլմում, որի սցենարիստն էր Ավանես Օգանյանցը (Ագնես Ագնեսեան)' Իրանի կինոյի առաջատարներից մէկը: Ֆիլմը ցուցադրւեց 1931թ.: Լուսանկարչութեան ասպարէզում առաջատարներից էր Անտուան Սևրուգինը: Ոսկերչութեան ասպարէզում յատուկ տեղ էին զբաղեցնում Սպահանի, Թաւրիզի եւ Թեհրանի հայ ոսկերիչները: Կարելի է յիշատակել Աբբաս Միրզայի ոսկերիչ Թովմաս Մելիք Թովմասեանին, Զելոլսոլթանի որդու ոսկերիչ' ծերունի Մասեհեանին: Վերջինիս գործերից յիշատակելի Է Նասերեդդին շահի հրամանով պատրաստւած գոհարապատ գլոբուսը, որն այժմ պահւում է Իրանի Ակնեղէնի թանգարանում: Արհեստներից եւ արւեստներից, որոնց զարգացման գործում հայերը ակնյայտ դեր ունէին, կարելի է յիշատակել ապակեգործութիւնն ու գունաւոր ապակիներից լուսամուտների պատրաստումը (այդ արհեստաւորները կոչւում էին ջամբորներ): Ֆաթհալլի շահ Ղաջարի արքայական պալատը ապակեզարդ դարձնելու համար 12 հայ արհեստաւորներ Սպահանից տարւեցին Թեհրան: Գոլեստան պալատի եւ Ղաջարների պալատներից մի անքիսի ներքին զարդանախշերը նոյնպէս հայ արհեստաւորների աշխատանքներն են: 1808թ. հիմնւեց Թեհրանի առաջին հայկական եկեղեցին' Ս.Թադեոս-Բարդուղիմեոսը: Այժմ եկեղեցին գտնւում է Իրանի Մշակութային ժառանգութեան պահպանման կազմակերպութեան հսկողութեան ներքոյ: Հայերը ակնառու դերակատարութիւն են ունեցել նաեւ ատաղձագործութեան գործում: Հայ վարպետների ձեռքով պատրաստւած թանկարժէք կահկարասին պահպանւում է Նոր Ջուղայի թանգարանում: Ղաջարների ժամանակաշրջանի հայ անւանի նկարիչներից կարելի է յիշատակել Հովնաթանյանների 5 սերնդի վերջին ներկայացուցիչ Յակոբ Հովնաթանեան Նաղաշ-բաշուն: Նրա յայտնի ստեղծագործութիւններից է Տասերորդին շահի յայտնի պատկերը' Ալի մարգարէի մարդապատկերը վզին: Իրանի Սահմանադրական շարժման սկզբից հայերը օգնութեան հասան շարժման մասնակիցներին եւ միացան նրանց: Շարժման հէնց սկզբից քաղաքաշինութեան գործում մեծ դերակատարութիւն են ունեցել հայ ճարտարապետներ Մարգար Գալստյանցը (էլգալ), Վարդան Հովհաննեսյանը, Գաբրիել Գևրիկյանը, Փոլ Աբգարը եւ Օժեն Աֆթանդիլյանը: