Ելակետ | Սփիւռք | Արամ Ա.-ն Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում պաշտոնապես բացել է «Արա Խանոյան» ազգային վարժարանը

Արամ Ա.-ն Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում պաշտոնապես բացել է «Արա Խանոյան» ազգային վարժարանը

Տառաչափ Decrease font Enlarge font
Արամ Ա.-ն  Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում պաշտոնապես բացել է «Արա Խանոյան» ազգային վարժարանը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր այցելության ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն մայիսի 6-ի երեկոյան Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցու համալիրում պաշտոնապես բացել է «Արա Խանոյան» ազգային վարժարանը եւ «Սուրեն Գոճաքյան» սրահը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիսությանը ներկա են եղել երկրի մշակույթի, երիտասարդության եւ գիտության զարգացման նախարար Ն.Գ. Շեյխ Նահյան Իբն Մուբարաք Ալ-Նահյանը, թեմի կաթողիկոսական Փոխանորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգսյանը, հոգեւորական եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպաններ, ազգային պատասխանատուներ եւ մեծաթիվ ժողովուրդ։

 

Նախարար Ն.Գ. Շեյխ Նահյան Իբն Մուբարաք Ալ Նահյանն իր խոսքում կարեւորել է ԱՄԷ-ում հայ ժողովրդի ունեցած ներդրումը եւ շնորհավորել հայ համայնքին նորակառույց ազգային վարժարանի կառուցման առթիվ:Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Արա Խանոյանի դերը, որի բարերարությամբ կառուցվել է Աբու Դաբիի Ազգային վարժարանը:

«ԱՄԵ-ի թեմը առավել ծաղկման գործընթացին մեջ է։ Դուք, ձեր նվիրյալ ծառայությամբ ու ներդրումով, անցնող մի քանի տարիներին կառուցեցիք նոր եկեղեցի ու Ազգային առաջնորդարան: Մեր նոր վարժարանը համայնքի հայ մանուկների եւ պատանիների հայեցի դաստիարակության կենտրոնը պիտի դառնա: Այն համայնքը, որ գմբեթ ու հայկական վարժարան ունի, փայլուն ապագա եւ գոյատեւելու լուսավոր հորիզոններ ունի»,- շեշտել է Վեհափառ Հայրապետը։

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0