Ելակետ | Սփիւռք | ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Տառաչափ Decrease font Enlarge font
ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հակոբ Տեր Խաչատուրյանին (Կանադա),Կարին Հարությունյանին (Կանադա-Հայաստան), Սթիվ Տետեյանին (Արևմտյան Ամերիկա), Վաչե Շամլյանին (Կանադա), Վահե Թորոսյանին (Իրան), Վերա Յագուպյանին (Լիբանան):

Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը մեծապես արժևորեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների հայանպաստ գործունեությունը և մասնավորապես՝այս անհանգիստ և տագնապալի օրերին Հայրենիքի հետ լինելու և օժանդակելու պատրաստակամությունը: Նա մասնավորապես նշեց, «Վստահ եմ, որ ԼՂՀ կարգաւորման խնդիրը ևս համահայկական մեծ ավանդ ունեցող կառույցի մամենօրյա հոգածության առարկա է և այս օրերին չէր կարող Արցախում չլինել: Համոզված եմ որ ձեր ներկայութիւնը ոգևորող էր»:

Խոսելով օրերս Արցախում տեղի ունեցած Հայ դատի հանձնախմբերի համաժողովի մասին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց նախարարին, և հավելեց. «Մենք էլ ոչ միայն ոգևորվեցինք, այլև 60 մասնակիցներս լիցքավորված վերադարձանք Երևան: Կարծում եմ, որ ժողովն Արցախում  անցկացնելը կարևոր էր»:

ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները նախարարին պատմեցին Արցախից ստացած իրենց տպավորությունների մասին:

Քննարկեցին Արցախի ներկա իրավիճակը եւ դրա հետ կապուած խնդիրներն ու անելիքները:

Խոսվեց Հայաստանում և Կանադայում հաստատված սիրիահայերի խնդիրների մասին, եւ ճշտվեցին  աջակցություն ցուցաբերելու հարցերը:

Հայ դատի հանձնախումբը ՀՅԴ կուսակցության հասարակական աշխա­տանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձ­նախումբն է: Հիմնվել է 1941 թվականին Նյու Յորքում: Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հա­յության տեսակետները բոլոր մակարդակներով` իր գլխավոր խնդիրը համարելով հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը: Հայ դատը միջազգային հարթակներում իրականացնում է հսկայածավալ լոբբիստական աշխատանքներ` Հայոց ցեղասպանության միջազգայնացման և Հայկական պահանջատիրության ուղղությամբ:

Հավատարիմ իր սկզբունքներին` Հայ դատն առաջիններից էր, որ արձագանքեց ԼՂՀ ողջ սահմանով սանձազերծված Ադրբեջանի սադրիչ հարձակումներին և ժամեր անց հանդես եկավ հայտարարություններով և կոչերով` դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները, ինչպես նաև կազմակերպեց բողոքի ցույցեր:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0