Ելակետ | Սփիւռք | ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Վառնայի հայ համայնքի ներկայացուցչին

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Վառնայի հայ համայնքի ներկայացուցչին

Տառաչափ Decrease font Enlarge font
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Վառնայի հայ համայնքի ներկայացուցչին

Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ համայնքի գործուն ներկայացուցիչ, բուլղարական «DARRIK» ռադիոկայանի լրագրող Կարո Ուզունյանին:

Հյուրը նախարարին տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ վերջերս Վառնայում կազմակերպվել է ռոք խմբի համերգ, որի ընթացքում իրականացվել է դրամահավաք՝ արցախյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակով:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց իրականացված հայրենասիրական նախաձեռնության համար և հորդորեց օգտագործել բոլոր հնարավոր  միջոցները՝ հայ համայնքը միավորելու, ամրապնդելու, ազգային պատկանելությունն ու լեզուն պահպանելու, Մայր Հայրենիքի և Արցախի հետ կապերը ակտիվացնելու ուղղությամբ:

 Զրույցի ընթացքում տեղեկություններ փոխանակվեցին Արցախում տիրող իրավիճակի և բուլղարահայ համայնքի վերաբերյալ, քննարկվեցին հայապահպանությանն առնչվող այլ հարցեր: 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0