Ելակետ | Սփիւռք | Ռումինիայի և Մոլդովայի հայ գործարարների տնտեսական ֆորում Ռումինիայի Յաշ քաղաքում

Ռումինիայի և Մոլդովայի հայ գործարարների տնտեսական ֆորում Ռումինիայի Յաշ քաղաքում

Տառաչափ Decrease font Enlarge font
Ռումինիայի և Մոլդովայի հայ գործարարների տնտեսական ֆորում Ռումինիայի Յաշ քաղաքում

Մայիսի 19-ին Ռումինիայի Յաշ քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ Ռումինիայի և Մոլդովայի Հանրապետության գործարարների տնտեսական ֆորում, որը կազկակերպվել էր Ռումինիայի Հայոց միության, Մոլդովայի հայ համայնքի և «Միքայել Նորատունկյան հաստատության» համատեղ ջանքերով:

Ֆորումին տեսաուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բացման խոսքով հանդես եկան Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշը, Ռումինիայում և Մոլդովայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Յաշի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Պաուլ Բուտնարիուն, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Մոլդովայի հայ համայնքի նախագահ Արթուր Ավանյանը, «Միքայել Նորատունկյան հաստատության» նախագահ Ռադու Աունեանուն և Մոլդովայում ՀՀ պատվո հյուպատոս Թաթուլ Դավոյանը: 

Այնուհետև երկու երկրների հայ, ռումին և մոլդավ գործարարները ներկայացրեցին իրենց արտադրանքները և ծառայությունները, միմյանց շուկա մուտք գործելու հնարավորությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով ամրապնդելու Հայաստանի հետ գործարար կապերը: Այս առումով կարևորվեցին ինչպես եվրոպական ուղղությունը, այնպես էլ եվրասիական շուկայի հնարավորությունները: Ֆորումի մասնակիցները որոշեցին նման բնույթի միջոցառումները դարձնել պարբերական և հաջորդ ֆորումներին հրավիրել նաև հարևան երկրների հայ գործարարներին:

Ֆորումի շրջանակներում Վարուժան Ոսկանյանը և Արթուր Ավանյանը Համագործակցության հուշագիր ստորագրեցին Ռումինիայի Հայոց միության և Մոլդովայի հայ համայնքի միջև, որի հիմնական նպատակն է անհրաժեշտ պայմաններ ստեղծել և միմյանց աջակցել հայ համայնքների զարգացման, հայապահպանության տարբեր ծրագրերի իրականացման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խրախուսման ուղղությամբ:

Նույն օրը՝ առավոտյան, դեսպան Համլետ Գասպարյանը, ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի ուղեկցությամբ, հանդիպեց Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշի և Յաշի քաղաքապետ Միհայ Կիրիկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ռումինիայի միջև ապակենտրոնացած մակարդակով կապերի ընդլայնման հնարավորությունները` հաշվի առնելով արդեն ձևավորված փորձը և հայ համայնքի դերը:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0