Ելակետ | Սփիւռք | ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին

Տառաչափ Decrease font Enlarge font

Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին:

Ողջունելով հյուրին՝  նախարարը արժևորեց Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ պետական բարենպաստ քաղականությունը, շնորհակալություն հայտնեց, որ կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Ավստրալիայում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Նախարարը կարևորեց նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից 2009թ. մարտին Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այն որակելով որպես մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործոն:

Նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները:

Նորանշանակ դեսպան Փիթեր Թեշը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Ավստրալիայի հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի, սպորտի և քաղաքականության բնագավառներում:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0