Ելակետ | Համայնքի Լուրեր | Ատրպատականի «Կենդանի պատմագիրք»ը՝ 99ամեայ Սարգիս Սայեադեան

Ատրպատականի «Կենդանի պատմագիրք»ը՝ 99ամեայ Սարգիս Սայեադեան

Տառաչափ Decrease font Enlarge font
Ատրպատականի «Կենդանի պատմագիրք»ը՝ 99ամեայ Սարգիս Սայեադեան

Անցեալի պատմական անցքերը, նշանակա¬լից դէպքերն ու նշանաւոր դէմքերը այսօրւայ թարմութեամբ յիշող ու վերապատ¬մող Սարգիս Սայեադեանի հետ Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանի հանդիպումը, Երեքշաբթի 12 Նոյեմբեր 2013-ին, ա¬ռիթ հանդիսացաւ Ատրպատականի պատմութիւնը վերստին սերտելու, 100 տար¬ւայ հեռաւորութիւ¬նից, սակայն ո՛չ թէ պատմութեան գրքերի դեղնաւուն էջերից, այլ «Կենդանի Պատմագիրք»ից՝ 99ամեայ մարդու դողդոջ շրթների վրայից:

Ստորեւ ներկայացնում ենք Թեմակալ Առաջնորդի տեղեկագիրը այդ հան¬դիպմանը մասին: Վստահաբար պատմագրքերի սեղմ տողերից վրիպած կարեւոր մանրամասնութիւններ գտնւեն սոյն հարցազրոյցից բխած տեղեկագրում, որոնք յաւելեալ լոյս սփռեն Ատրպատականի հայութեան անցած մէկ դարի ազգային-եկեղեցական ու ընկերային կեանքի պատմութեան վրայ:

Մեր առաջին տպաւորութիւնը այն էր, որ մեր զրուցակիցը շուրջ 100ամեայ մի ե¬րիտասարդ է, առողջ յիշողութեամբ, առոյգ ու կայտառ խօսակից լինելով: Մի մարդ, որ հաւանաբար չյիշէր թէ այդ օր ի՞նչ էր նախաճաշել, սակայն տասնամ¬եակներ առաջ պատահած դէպքերը նոյնժամեայ անմիջականութեամբ յիշում էր ու պատ¬մում մեծ խանդավառութեամբ, գրեթէ առանց ընդմիջման:

Իր կենսագրութեան մասին մեր ուղղած հարցերին պատասխանեց խո¬րը համեստութեամբ: Շահպազի եւ Գայեանէի որդին է, ծնւած 1914 թւի Զատկից վեց օր առաջ, Սալմաստի Սառնա գիւղում: Ունէր մէկ քոյր՝ Փառանձեմը: Գիւղում դպրոց չի՛ եղել, ուստի քայլելով ամէն օր գնում էր հարեւան Մահլամ գիւղը, որտեղ Սբ.  Զօրէն  եւ   Սբ.  Գէորգ  եկեղեցիների մօտ կար Հայոց Դպրոցը, եւ Փայաջուկցի

վարժապետ Վահան Սարուխանեանը, միջահասակ մի մարդ, բարձր էր գնահա¬տում նրան: Նա հայերէն լեզւի հետ, դարձեալ հայերէնով ուսուցանում էր աշխար¬հագ¬րութիւն, բնապատմութիւն, երկրաչափութիւն եւ մարդակազմութիւն: Սարգիսը միշտ առաջին էր հանդիսանում դպրոցում: Դասը պատմելիս այնքան շատ տեղե¬կութիւններ էր փոխանցում, ¥ինչպէս նաեւ մեր հանդիպման ընթացքում¤, որ վար¬ժա¬պետ Վահանը հրահանգում էր կարճ կապել, ¥թէեւ մենք քաջալերեցինք ու պահանջեցինք շատ աւելին պատմել…¤: Րըզա Շահի օրօք երբ արգելւում է հա¬յերէնի ուսուցումը, վարժապետ Վահանը իր աշակերտներին ամէն օր հաւաքում էր Սբ. Զօրէն եկեղեցու ներսում եւ գաղտնօրէն հայերէն էր պարապում նրանց հետ: Մինչեւ հինգերորդ դասարան լինելով դպրոցը, Սարգիսը աւարտում է այն:

Ատրպատականում ընդհանրապէս ու Սալմաստում մասնաւորաբար տեղի ունեցած քաղաքական վերիվայրումներին, գաղթականութիւններին ու արտագաղ¬թերին, ջարդերին ու թալաններին մասին պատմելիս, լցւում էին Սարգիս Սայեադ¬եանի արդէն չորս տարուց ի վեր ամբողջութեամբ լոյսից զրկւած աչքերը, որոնց վրայ ներսից սեւ, իսկ դրսից կապոյտ թաղանդեայ վարագոյր էր իջել: Ի՞նչ էր տեսնում արդեօք նա իր սեւ պաստառի վրայ այս մասին խօ¬սելիս: Արդեօ՞ք ման¬կութ¬եան խինդն ու ծիծաղն էր տեսնում պապենական հողում ու արտավայրերում, երբ յանկարծ բարբարոսների յարձա¬կումներով այն փոխւում էր մեր ժողովրդի ար¬եան բաղանիքի, լաց ու կոծի, արիւն արցունքի…: Բայց նա իր երկար տարիների բեռի տակ սովորել էր արդէն, թէ՝ լացն ու ժպիտը, վիշտն ու խնդութիւնը, արիւնն ու գինին կեանքում յաջորդում են իրար, ինչպէս իրար են յաջորդելու մահն ու յարութիւնը՝ համաձայն քրիստոնէա¬կան մեր հաւատքի…:

Իրենց պապենական Սառնա գիւղի եկեղեցիները լաւ յիշում էր՝ Սբ. Մա¬րիխնա Սբ. Յովհաննէս, եւ Սբ. Աստւածածին, որը իրենց տանը շատ մօտիկ է եղել: 1914-ին, հազիւ ծնւած, թրքական արշաւանքի հետեւանքով ծնողների հետ բռնում է գաղթականութեան ճանապարհը դէպի Հայաստանի Կամարլու գիւղը, որտեղ եւ կնքւել է 1918-ին, Սարդարապատի ինքնապաշտպանութեան մարտերի օրերին, ձե¬ռամբ՝ պատահակա¬նութեան բերումով գիւղ այցելած Սարդարապատի Արծիւ՝ Գարեգին Վրդ. Յովսէփ¬եանցի: Մայրը պատմել է, թէ Յովսէփեանց գաղթա¬կան ժո¬ղովրդին միշտ ասում էր, թէ ո՛վ որ զէնք ունի, միշտ պէտք է պատրաստ պահի հայ¬րենիքի պաշտպանութեան սուրբ գործին: Հայրն էլ մի մաւզէր-հրացան է ունեցել, եւ այն միշտ պատրաստ է պահել, սպասելով ազգային կամաւորութեան կոչի:

Պատերազմից յետոյ, երբ սառնացի գիւղացիներ վերադառնում են Սալ¬մաստ, իրենց ե¬կեղեցիների զանգերը, որոնք թաղել էին հողի տակ, դուրս են բե¬րում եւ երբ թալանի պատճառով ո՛չ մի եկեղե¬ցի զանգ չունէր, Սառնացիներ դարձ¬եալ հնչեցնում են զանգերը: Եկեղեցու հովիւն է եղել Տ. Վարդան Քհնյ. Յարութ¬իւնեանը: Գաղ¬թա¬կանութիւնից վերադարձին, մի առ ժամանակ Սայեադեան ընտա¬նիքը հաս¬տատ¬ւում է Թաւրիզում, որտեղ Սարգիսը յաճախում է Ֆրանսական Կա¬թոլիկ եկեղե¬ցու դպրոցը, Տ. Մարկոսին աշակերտելով:

Վերոյիշեալ գաղթականութեան օրերին, 170 Սալմաստեցի հայեր չեն ու¬զում հեռանալ եւ վստահ լինելով թէ իրենց պարսկական հպատակութեանը հա¬մար ոչ մի վնաս չեն կրելու, մնում են Սալմաստում: Նրանք նոյնիսկ ասում են, թէ յար¬ձակւող թուրք խուժանին հանդարտեցնելու համար, ձեւականօրէն «Լա Իլահի պիլ-Ալլահ» կÿա¬սենք ու կը փրկւենք: Այդ օրերին, Դիլիման նստող Սարփարաստը Էմիր Ըղբարն է եղել, որը չորս եղբայրներ է ունեցել: Թուրք զօրքի հրամանատարը խնդրանք է ներկայացնում Էմիր Ըղբարին, որ հրաման տայ կոտորել այդ 170 հա¬յերին: Ափսոս, որ Զօրավար Անդրանիկը իր զօրքով ուշանում է օգնութեան հաս¬նել անպաշտպան հայի բեկորներին: Արտօնութիւնը ստանալուց յետոյ, թուրք զօրա¬վարը ահռելի տան¬ջանքներով Հաֆթւանում սպանում է Մահլամի քահանայ Տ. Վարդանին, եւ կո¬տորում 170 հայերին եւ դիակները լցնում հորի մէջ: Այստեղ Սար¬գիսի պատմու¬թիւնը ընդհատեց իր հարսը Տիկ. Լիտուշը, որ ամուսնու՝ Հենրիկի հետ լուռ հե¬տեւում էր մեր հարցազրոյցին: Նա յիշեց, որ հոր լցւած դիակների շարքում է եղել նաեւ իր մեծ հայրը՝ այն ժամանակ փոքրիկ Արմե¬նակը, որը մեռած կար¬ծելով նե¬տել են հորի մէջ: Նա հետագայում պատմել է, թէ ինչպէս հոր լցւող իւրաքանչիւր դիակի վրայ բարձրանալով, վերջում գիշերանց դուրս է եկել ու փրկւել մահւան անդունդից: Ապագայում նա դարձել էր Անդրանիկի զինւորներից: 

Ազգային արժանապատւութեան բարձր պահպանումին համար անձնազոհ ֆիդայիների նահատակութիւնները հայկական գիւղերի պաշտպանութեան ի խըն¬դիր, Կենդանի Պատմագիրքը պատմում էր յատուկ յուզումով: Նա ցաւով յի¬շում էր, որ եղել են նաեւ դաւաճաններ հայոց շարքերում, որոնց կատարած սեւ գործի հե¬տեւանքով, Մահլամի հանգստարանումը կողք-կողքի թաղւել են հայ 9 ֆիդայի¬ները: Այստեղ նա յիշեց նաեւ Սամսոն Խանին, որը ապրում էր Ղալասա¬րում: Իսկ վրիժառու հայերի մասին պատմելով ասաց, թէ իր հայրը ներկայ էր եղել մի դէպքի, երբ Սառնայում ապրող Մքոյ ¥Միքայէլ¤ Բաշկալացին տուն է մտնում, ցորենի թէզերի յետեւում ոտնաձայն է լսում: Բռնում է երկու թուրք գողերի, ո¬րոնք ուզում էին թալանել տունը: Մքոն նրանց յարդի թէզերի վրայ կապելով այրում է, վրէժ լուծելով այն թուրքերից, որոնք հայ տղամարդկանց տանջելու եւ սպանելու համար, նախ դանակներով նրանց զիստերն էին պատռում գրպանի նման, ասելով թէ հայերը շատ են սիրում ձեռները իրենց գրպաններումը պահել…:

Դեռ նա յիշում էր Արամ անունով մի հայի, որը իր ըն¬կերոջ հետ Սառնայից Դի¬լիման գնալու պահին, ճամբի եզրին տեսնում է մի այլազգի: Արամ լսելով նրա անարգական խօսքերը հայի հասցէին, ու զգալով որ նա պատրաստւում է յար¬ձակւել իրենց վրայ, թուրը քաշե¬լով ուժեղ հարւած է տալիս, թռցնլով նրա գլուխը:

Մի անուշադրութեան դէպք էլ պատմեց Սարգիսը, ասելով. Սառնայի հա¬րուստ ընտա¬նիք¬ներից մէկի որդին՝ Արտաշէսը հրացանով նշանառութեան փորձ էր կատարում, երբ մի ֆիդայի սխալմամբ նրա առաջից անցաւ ու գնդակը նրան կպնելով մահացաւ: Ար¬տաշէսը նրա ծնողների վրէժխնդրութիւնից վախենալով, ցո¬րենի արտերում պահ¬ւեց: Ի վերջոյ ազգայինների միջնորդութեամբ ծնողները նե¬րում շնորհեցին Արտա¬շէսին, պատահականութիւն նկատելով սոյն արկածը:

Սալմաստ գաւառի մտաւորական փառքը ու Փայաջուկ գիւղի անմեռ ոգին հանդիսացող անմահանուն վիպասան Րաֆֆիի մասին խօսելիս, Սարգիս Սայ¬եադեանը ոգեւորւում էր, երկար պատմելով Որսորդ Աւոյի բնակարանի մասին, ու մանաւանդ Քաւոր Պետրոսի արկածախնդրութիւններն էր ներկայացնում, յիշելով թէ նրա թողած յիշատակարանից շատ է օգտւել Րաֆֆին: Արդէն վիպականացած դրւագներից նա մեծ ախորժակով պատմում էր Սաւրա գիւղում ապրող մի մեծա¬հարուստ թուրք Հաճիի գանձարկղը բացելու հնարքը Քաւոր Պետրոսի կողմից, երբ նա փեթակից մեղրամոմը վերցնելով, դրա վրայ տպում է բանալիքի կաղապա¬րը, ու ապա Քէօհնէշահրում երկաթագործ Ուստա Գրիգորի աշկերտ Ֆարհադի ձեռքով գաղտնի ձուլել է տալիս կրկնօրինակ բանալին, ու գիշերանց գողանում է Հաճիի հարստութիւնը: Ապա, հոգեւորականի սքեմ հագած, իր հետ առնելով Ֆար¬հադին իբ¬րեւ աշակերտ, նա փախնում է Ռուսաստան: Հանդիպած գիւղ մտնե¬լուն, հարցնում է թէ նոյն տարի ովքե՞ր են մեռել գիւղում: Ապա մտնում է հարուստ ննջեցեալների տները, եւ Երուսաղէմի եկեղեցիների համար հոգեբաժին վերցնում նրանց այրիներից, ա¬սելով թէ, որ չտաք այդ նւէրը, հանգուցեալների հոգիներին տանջելու են միւս աշխար¬հում: Վախեցնելով, նա գումարներ է կորզում նրանցից:

Նոյնպէս, Սարգիսը հպարտութեամբ յիշում էր իրենց գիւղի Աշուղ Յարութ¬իւնի անունը, որի գերեզմանը մինչեւ անցած տասնամեակ մնում էր Մարիխնա ե¬կեղեցու յետեւի հանգստարանում: Մեր այցելութեան ժամանակ ¥2012թ.¤ հետա¬քրքրւեցինք, իսկ հարեւան քուրդ բնակիչները անտեղեակ լինել ձեւացրին: Պար¬զապէս կոտրել ու օգտագործել էին այդ տապանաքարը, որի լուսանկարը ու¬նե¬նալով, տես¬նում ենք նրա վրայ քանդակւած սազը եւ այլ արձանագրութիւններ…:

 

 

Սարգիսը պատմում էր, թէ մի օր Մակւեցի մի թուրք աշուղ լսած լինելով Աշուղ Յարութիւնի համբաւը, գալիս է Սալմաստ եւ Վանքերի մօտ հանդիպում նոյն ինքն Աշուղ Յարութիւնի, եւ հարցնում նրա մասին: Աշուղ Յարութիւնն էլ, որ իր շի¬լագործութեան ¥բամպակից կտաւ հիւսելու արհեստ¤ փայտից սարքած շրջանակը լարած, հազիւ աշխատանքի էր ձեռնարկելու, իրեն փնտռող Մակւեցի աշուղին ազերիական լեզւով ասում է. «Կէօր մէնէմ, պիւլ մէնէմ, թանի մէնէմ» ¥«Տես ե՛ս եմ, իմացիր ե՛ս եմ, ճանաչիր ե՛ս եմ»¤: Հիւրը երկար ժամա¬նակ յետոյ է գլխի գալիս, թէ այն մարդը ում հետ մրցելու է եկել, իր հետ զրուցող շիլագործն է…: Հանդիպման առաջին րոպէից Աշուղ Յարութիւնի ծածկաբանու¬թ¬իւնը հասկացած չլինելու պատ¬ճառով ամաչում է, ու չի՛ յանդգնում մրցել նրա հետ:

Աշուղ Յարութիւնի մասին Սարգիսի պատմած երկրորդ դրւագն էլ վերա¬բերում էր նրա Խոյ քաղաք հրաւիրւելուն: Թուրքերն էլ յաճախ հրաւիրել են նրան, որպէսզի ճոխացնի իրենց հարսանիքները: Քաղաքի շուրջը Նազարբէգովի օրերին, անցեալում մի խրամատ է բացւել, որը ջուրով էին լցնում, թշնամիների մուտքը ար¬գելելու համար: Աշուղ Յարութիւնի այցելած օրերին, որը զուգադիպել էր Ս. Ծննդ¬եան պասին, դրա մէջը չորա¬ցել էր եւ գիւղացիները այնտեղ նետում էին աղբ ու աւելցուք: Պատա¬հել է որ դրա միջում սատկած ձիի դի էր նետւել այդ օր, եւ շուներ հաւաքւած ուտում էին, իրենց ամբողջ կլափը արեան մէջ թաթա¬խած: Թուրքերը ծաղրելով հայ Աշուղին ասում են, թէ դրանք պասը լուծել են: Իսկ սրամիտ Աշուղ Յարութիւնը անմիջապէս պատասխանելով ասել է, _ դրանք էլ, ձեզ նման իրենց միրուքին հինա են քսել, _ակնարկելով արեան մէջ թաթախւած դրանց դնչերին:

Դեռ նա պատմում էր ասորիների հոգեւորական Մար Շի¬մոնի մասին, որը Թուրքիայի Ջոլամերիկ գաւառից էր, որտեղ Ջիլոներն էին ապ¬րում: Մար Շիմոնը զինում է իր ժողովրդին եւ Սալմաստ բերելով բնակեցնում Խոսրովա գիւղում: Քուրդ Սմկոյին յաջողւում է դաւադրաբար սպանել Մար Շիմոնին, եւ փախնել Թուրքիա: Ջիլոները իրենց հոգեւորականի վրէժը լուծելու համար յարձակւում են Քէօհնէշահրի վրայ: Նախապէս հայերին ասում են, թէ կոտորածից փրկւելու հա¬մար իրենց տների վրայ սպիտակ դրօշ կախեն: Ջիլոները մտնում են շրջակայ բո¬լոր քրդական գիւղերը եւ կոտորում մեծին թէ փոքրին: Նրանց չի՛ յաջողւում գտնել Սմկոյին, բայց Մար Շիմոնի վրէժը լուծում են, հայերին զերծ պահելով ջարդից:

Գիւղերի ու աւատապետական դրութեան մասին իր ծանօթութիւնը մեզ փո¬խանցելով, Սարգիս Սայեադեանը մեր քաղած տեղեկութիւնները մի անգամ եւս հաստատեց, ասելով թէ՝ դրանք չորս կոչումներ ունէին.- Խալիսա, Աղալըղ,Համ¬փալըղ եւ Գարա: Խալիսան արքայական հողամասերի վրայ աշխատող գիւղացին էր, Աղա¬լըղը՝ մասնաւոր աղաների սեփականութիւնը եղող հողերի վրայ ապրող ու աշ¬խատող գրեթէ ստրուկ գիւղացին էր, որի տունն անգամ իրեն չէր պատկանում, այլ աղային, եւ վերջինս կարող էր ցանկացած անձին դուրս շպրտել տնից եւ անգամ գիւղից: Իսկ Համփալըղը աւելի նպաստաւոր վիճակ էր, երբ գիւղացին գիւղատիրոջ հողի վրայ աշխատելով հանդերձ, իր տունի սեփականատէրն էր, կա¬րող էր վաճառել այն, եւ իր եկամուտի միայն որոշ տոկոսը պարտաւոր էր տալ կալւածատիրոջ: Իսկ Գարա խաւը, ամբողջութեամբ բանւոր դասակարգն էր, եւ ոչինչ չունէր:

Պատմելով արհեստների մասին, Սարգիս Սայեադեանը յիշում էր հայոց կողմից ընդհանրացւած շիլագործութեան արհեստը: Իսկ մնացած ժողովուրդը հողագործութեամբ էր զբաղւում: Իր մանկութ¬եան օրերին աւելի քան 10.000 հայ հաշւող Սալմաստ գաւառը օրհնւել էր Աստծու կողմից, որտեղ հայեր կառուցել են ո՛չ միայն 27 եկեղեցիներ, այլեւ մի քանի վան¬քեր, ինչպէս Դերիկի Սբ. Աստւա¬ծա¬ծին Վանքը, Հաֆթւանի Սբ. Թադէոս Վանքը եւ այլ սրբատեղիներ:

Այսօրւայ թարմութեամբ Սարգիս յիշում է նաեւ Խոյի կոտորածը: Ծանօթ ան¬ցու¬դարձերը առանց մանրամասնելու, նա երախտագիտութեամբ յիշեց Ատր¬պա¬¬տականի քաջարի Առաջնորդ՝ Հոգելոյս Ներսէս Արք. Մելիք-Թանգեանին, որը ոչ միայն կոտորածից փրկւած եւ իսլամացւած այրիներին ու որբերին բերեց Թաւրիզ, պետութեան մօտ իր վայելած համբաւը օգտագործելով, այլ կոչ ուղղեց ժողովրդի ամուրիներին, ամուսնանալ այդ այրիներին հետ, եւ նոր հայկական օջախ կազմել: Սարգիսը անունով յիշեց համագիւղացի Արշակին, որի կինը մահացել էր: Նա այդ խոյեցի այրիներից մէ¬կին՝ տիկ. Նուբարին վերցրել էր, ու ամուսնանալով նրա հետ, իրենց գիւղը՝ Սառնա էր բերել, որից հետագայում ունեցել էր երեք տղայ զաւակ:

Մելիք-Թանգեանի մասին խօսելիս, նա մանր տեղեկութիւններ էլ փոխան¬ցեց Ղալայի Արամեան դպրոցի ու օթեակային տեսքով համանուն թատերասրահի մասին, դէպի Դիք-Բաշի հրապարակ նայող եկեղեցու հին փայտեայ դարպասի մա¬սին, որը սար¬քւել էր վարպետ ատաղձագործ Մակւեցի Գրիգորի ձեռքով, դեռ՝ Առաջնորդա¬րանի ցա¬ծի յար¬կում գործող Թեմական տպարանի մասին, որտեղ մա¬նուկ հասա¬կից տեսել էր ոտքով արագ բանող մամուլի աշխատանքը:

Իր մանկութիւնից ու երիտասարդութիւնից պատմելով, Սարգիս ասաց թէ 1943 թւականին,Հաֆթւանի եկեղեցում է պսակւել Ազնիւի հետ, Տ. Աշոտ քահանայի ¥նախ¬կին ֆիդայի Անդրէաս Պօղոսեան¤ ձեռամբ: Բախտաւորւում են չորս տղայ եւ երկու աղջիկ զաւակներով: Այժմ նա ունի 15 թոռ եւ 7 ծոռ: Իր պսա¬կադրութեան արարողութիւնը   վերյիշելով,   նա   պատմում էր,  թէ իր մատանու համար փող չէր

 

 

մնացել: Բարեկամի խորհուրդ լսելով, պղնձից մի մա¬տանի է սար¬քում եւ արա¬րողութեան պահին, մինչեւ վերջի րոպէն, երբ Տ. Աշոտ սկուտեղի վրայ պիտի օրհ¬նէր երկու մատանիները, Սարգիս իր գրպանում, մատնե¬րով փայլացում է այն, ու ապա դուրս բերում ու տալիս Տէր Հօրը: Յաջորդ օրերին նորա¬հարսը նկատում է, թէ ամուսնու մատը սեւանում է մատանուց: Սարգիսը խուսա¬փում է պատասխան տալուց եւ մի օր էլ շպրտում է մատանին արտերի մէջ, կնոջ էլ ասելով թէ կորցրել է այն: Նա ասաց, թէ այդ դէպքից մինչեւ այսօր, ոչ մի մատանի չի՛ կրում իր մատ¬ների վրայ:

Գիւղական կեանքից պատմելով, Սարգիսը յիշեց, թէ իրենց գոմում ունէին 2 գոմէշ, 2 կով, 20 ոչխար եւ 10-15 փեթակ: Գոմէշը շատ զգայուն մի կենդանի է, ասում էր Սարգիսը, հակառակ կոշտ մարմնին: Մայրս էր միշտ կթում նրան: Բայց երբ մայրս ծերացաւ ու առողջութիւնը վատացաւ, կինս՝ Ազնիւը ստանձնեց այդ պարտականութիւնը: Սակայն կենդանին չէր թողնում: Ստիպւած մօրս հագուստը հագցրինք կնոջս: Կենդանին հոտոտեց, զգաց թէ սարքովի մի գործ է դա, բայց ձայն չհանեց, համակերպւեց…: Մէկ-մէկ կինս մտահոգւում էր երբ քուրդեր ոչխար էին գողանում մեր հօտից: Ես միշտ յիշեցրել եմ նրան, թէ Աստւած եթէ ոչ դռնից, մինչեւ անգամ գոմի պատուհանից դարձեալ կը լցնի դրանց տեղը, Իր օրհնութիւնը անպակաս անելով, _ հաւատում է Սարգիսը:

Վերջում, շատ մտերմիկ ու անկեղծ արտայայտութիւններով, 99ամեայ Սալ¬մաստեցին խօսեց իր գաւառի ժողովրդի բնորոշ յատկանիշների մասին: Նա առանց ծիծաղը թաքցնելու, եւ պարզ ցուցադրելով բերնում մնացած երեք ատամ¬ները ասաց, թէ՝ սալմաստեցիներ խորամանկ, ու իսկական խաչագողներ են…:

Մեր հարցին թէ ի՞նչ բանից էր դժգոհ, նա Աստծուն փառք տալով բացեց իր բերանը, օրհնելով իր զաւակներին, հարսներին, թոռներին ու ծոռներին: Ասաց թէ ինք ման¬կութիւնից սովորել է սիրել իր ազգը, իր կրօնը ու իր հայրենիքը: Օրհնեա՜լ ծերութեամբ իր օրերը ապրող Սարգիս Սայ¬եադեանը իր խօսքը եզրափակեց ասելով. «Ամէն գիշեր աղօթում եմ, գետնից մինչեւ երկինք փառք եմ տալիս Աստ¬ծոյ»: Իսկ ես մինչեւ ուշ գիշեր խոկացի. Կենդանի Պատմագիրքը մի օր կը փակւի, բայց մեր ժողովրդի հարուստ պատ¬մութիւնը անվերջ կը շարունակւի…:

 

ԳՐԻԳՈՐ Ծ. ՎՐԴ. ՉԻՖԹՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (1 posted):

on 13/11/2013 22:36:50
avatar
Շատ հետաքրքիր էր Սարգիս պապի պատմութիւնը։
Thumbs Up Thumbs Down
3
total: 1 | displaying: 1 - 1

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
1.00