Ելակետ | Համայնքի Լուրեր | «Կշիռ ունեցող իրանահայ համայնք այլևս գոյություն չունի»

«Կշիռ ունեցող իրանահայ համայնք այլևս գոյություն չունի»

Տառաչափ Decrease font Enlarge font

«Իրանը քարոզչական նպատակներով օգտագործում է հայ համայնքի գործոնը: Երբեմնի 500 հազարանոց համայնքից լավագույն դեպքում մնացել են 40-50 հազարը: Համայնքը իհարկե կա, սակայն կշիռ ունեցող համայնք այլևս գոյություն չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը:

Ըստ բանախոսի, իրանահասյ համայնքը վերջին տասը տարիների ընթացքում զանգվածաբար արտագաղթում է արևմտյան երկրներ, Միացյալ Նահանգներ:

«Իրանը օգտագործում է համայնքի գործոնը, երբ պետք է լինում Եվրոպային կամ Ամերիկային ասել` տեսեք, թե մենք ինչ լավ ենք վերաբերվում համայնքի, քրիստոնյաների հետ, մենք իրենց եկեղեցիները նորոգում ենք և այլն: Սակայն դա ընդամենը հարցի գովազդային կողմն է: Համայնքն այնքան է փոքրացել, որ լուրջ ազդեցություն չունի: Նույնիսկ պետությունը ուռճացնում է համայնքի թվերը, որպեսզի կարողանա բացատրել իրանահայ երկու պատգամավորի ներկայությունը երկրի խորհրդարանում: Եթե ներկայացվեն համայնքի իրական թվերը` մեկ պատգամավորից ավելի համայնքին չի հասնում»,- նշեց Ռ. Մինասյանը:

Բանախոսը հավելեց, որ համայնքի առջև ծառացած հիմնական խնդիրները դպրոցների պահպանման ու համայնքապատկան հողերի կարգավիճակի հարցերն են:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
3.00