Ելակետ | Համայնքի Լուրեր | Դոկտ. Ջաննաթին հանդիպել է Իրանում կրօնական համայնքների հոգեւոր առաջնորդների հետ

Դոկտ. Ջաննաթին հանդիպել է Իրանում կրօնական համայնքների հոգեւոր առաջնորդների հետ

Տառաչափ Decrease font Enlarge font

Հինգշաբթի, յուլիսի 21-ի առաւօտեան ժամը 11-ին, Իսլամական Առաջնորդութեան եւ մշակոյթի նախարար՝ դոկտ. Ջաննաթիի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ հանդիպում՝ Իրանում ներկայ կրօնական համայնքների հոգեւոր առաջնորդների մասնակցութեամբ:

Հայ համայնքի կողմից իր մասնակցութիւնը բերեց՝ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ՝ Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ Հանրային կապի գրասենեակի հոգեւոր պատասխանատու՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ՝ Իրանի Հանր. նախագահի Փոքրամասութիւնների եւ կրօնական համայնքների հարցով օգնական՝ հոջ. դոկտ. Ալի Իւնէսին, Մշակոյթի եւ միջազգային յարաբերութիւնների կազմակերպութեան Կրօնական երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ հոջ. դոկտ. Թասխիրին եւ Սպահանում Կրօնների համագործակցութեան գրասենեակի եւ նոյն քաղաքի Իսլամական Առաջնորդութեան եւ մշակոյթի կրօնական եւ մշակութային հարցով կցորդ հոջ. դոկտ. Արզանին:
Հանդիպման նպատակն էր «Միաստւածեան կրօնների միջազգային հիմնարկի» հաստատումը:
Հանդիպման ընթացքում ներկայացւեց վերոյիշեալ հիմնարկի ծրագիր-կանոնագիրը: Հաստատւեց նաեւ որպէս գործադիր մարմին կրօնական համայնքների մէկական ներկայացուցիչների հիմնարկում մասնակցութեան պարագան:
Սրբազան Հայրը բարձր գնահատելով այս բարեբաստիկ քայլը, հիմնաւորեց, որ բոլորս Իրանում վկաներն ենք կրօնական իրաւունքների ազատութեան, որի մասին միշտ բարձրաձայնել ենք միջազգային համագումարներում: Առաջնորդ Սրբազան Հայրը նաեւ Իրանում կրօնների համագործակցութիւնը սեպեց դարերից ի վեր առկայ երեւոյթ, որը յետ Իսլամական յեղափոխութեան հաստատման նոր թափ եւ եռանդ է ստացել: Սրբազան Հայրը հիմնաւորեց, որ «Միաստւածեան կրօնների պարտականութիւնը մարդ-Աստւած յարաբերութեան առաւել մերձեցումն է, որը այսօր այս բարեբաստիկ քայլով գործնականացման փուլ է անցնում»: Նաեւ աւելացրեց.- «Նկատի ունենալով աշխարհում մարդուն ուղղւած մարտահրաւէրներն ու կրօնի էութեան վտանգւելը միաստւածեան կրօնները իրենց վրայ կրում են դարաշրջանի ամենամեծ առաքելութիւնը, որը մարդ-Աստւած մերձեցումն է, որի ռահվիրան տարածաշրջանում հանդիսանում է Իրանի Իսլ. Հանրապետութիւնը: Պրն. նախարարը երկրորդելով Սրբազան Հօր խօսքը յիշեց Իրանում համայնքների համատեղ բարեկեցութիւնը եւ ըստ Սահմանադրութեան օրէնքի նրանց կրօնական, հասարակական, մշակութային եւ կրթական իրաւունքների հաստատումը: Պրն. Ջաննաթին նաեւ բարձր գնահատեց կրօնական փոքրամասնութիւնների վարչակարգի հանդէպ ունեցած հաւատարմութիւնը:
Պրն. նախարարը աւելացրեց, որ նորահիմն հիմնարկը ծառայելու է որպէս միաստւածեան կրօնների ծանուցման եւ առողջ յարաբերութեանց միջավայր, ուր եւ կուսումնասիրւեն կրօնների միասնական արժէքները, որոնք, կը սատարեն Իրանում ազգային միասնականութեանը: Ըստ կանոնագրի հիմնարկի նպատակներից է մասնագէտների մտքերի փոխանակման եւ ակնառու գործիչների ծանուցման եւ գնահատման համար միջավայր ստեղծելը:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0