Ելակետ | Համայնքի Լուրեր | Միջթեմական երիտասարդական համագումար

Միջթեմական երիտասարդական համագումար

Տառաչափ Decrease font Enlarge font

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Լսատեսողական եւ Երիտասարդական բաժանմունքների կազմակերպութեամբ գումարւող Միջթեմական երիտասարդական համագումարը սկսեց իր աշխատանքները, յուլիսի 14-ի առաւօտեան:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերից ժամանած երիտասարդները Բիքֆայայի Սուրբ Աստւածածին վանքի Վեհարանի դահլիճում հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ: Վեհափառ Հայրապետը բարիգալուստ մաղթելուց յետոյ մասնակիցներին, լուսարձակի տակ առաւ սոյն համագումարի կարեւորութիւնը, շեշտելով, որ երիտասարդութիւնը պատկանում է ներկային եւ ոչ ապագային ու նրա մէջ է կայանում գաղութների վերանորոգման եւ գոյատեւման հրամայականը: Վեհափառ Հայրապետը լուսարձակի տակ առաւ Սփիւռքում հայ ինքնութեան պահպանման կարեւորութիւնը եւ անդրադարձաւ Հայ Եկեղեցու դերակատարութեանը այս հարցում: Նա նշեց, որ մեր գաղութների մէջ այսօր մարդուժը պահանջում է արհեստավարժ երիտասարդներ, քաջալերելով երիտասարդութեան գործօն մասնակցութիւնը մեր ազգային ու եկեղեցական կեանքում:
Վեհափառ Հայրապետը նաեւ խօսեց շաբաթ, յուլիսի 16-ի համագումարի յատուկ նիստերի ընթացքում քննարկւելիք «Հասարակական ցանցերը եւ հայ երիտասարդութիւնը» այժմէական թեմայի մասին:
Հանդիպումից յետոյ մասնակիցները ծանօթացան Ս. Աստւածածին վանքին ու նրա մէջ գործող Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան սիրտը հանդիսացող դպրեվանքին: Թեմերից ժամանած երիտասարդները հպարտութեամբ շրջեցին վանքի մէջ, տեսնելով վերանորոգւած եւ ամբողջական վանական համալիրի տեսք ստացած այս կենտրոնը, որը լծւած է Հայ Եկեղեցու համար հոգեւոր մշակներ պատրաստելու առաքելութեանը:
Յուլիսի 14-ի կ. յ., Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Եպիսկոպոսարանի սրահում տեղի ունեցաւ Միջթեմական երիտասարդական համագումարի Ա նիստը: Նիստի բացումը կատարւեց «Տէրունական» եւ «Զգործս ձեռաց մերոց...» աղօթքներով:
Ապա, ժողովականները լսեցին կաթողիկոսարանի Երիտասարդական բաժանմունքի գործունէութեան եւ աշխատանքների ամփոփ զեկոյցը, որտեղ յաջորդաբար իրենց զեկոյցները ներկայացրեցին Արաբական Միացեալ Էմիրութեան, Կատարի, Քուվէյթի եւ Թեհրանի թեմերի ներկայացուցիչները, որոնք լուսարձակի տակ առան իրենց շրջաններում կատարւող երիտասարդական ազգային-եկեղեցական գործունէութիւնը, երիտասարդութեան պատկերն ու վիճակը, ինչպէս նաեւ մարտահրաւէրներն ու առաջադրւած հարցերը:
Պէտք է նշել, որ Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի ներկայացուցիչներն են՝ Շապին Աբրահամեանը եւ Անի Քրիստի Մանուէլեանը, որոնք 2 առանձին ելոյթներով ներկայացրեցին թեմի երիտասարդների աշխանքները եւ մտահոգութիւնները:
Նշենք, որ Միջթեմական երիտասարդական այս համագումարը շարունակւեց մինչեւ շաբաթ, յուլիսի 16-ը:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0