Ելակետ | Համայնքի Լուրեր | Հ.Բ.Ը. միութեան «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցը 2015-16 ուսումնական տարեշրջանը բոլորեց լի եռանդով եւ յաջող աշխատանքներով

Հ.Բ.Ը. միութեան «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցը 2015-16 ուսումնական տարեշրջանը բոլորեց լի եռանդով եւ յաջող աշխատանքներով

Տառաչափ Decrease font Enlarge font

Փոխտեսչուհի՝ Լեռնիկ Նազարեանց 16 տարիների աշխատանքային փորձառութեամբ:

Հայոց լեզւի եւ Կրօնի ուսուցչուհիներ՝ Արմինէ Մինա 28 տարիների աշխատանքային փորձառութեամբ եւ Լիդա Ասավիրդեան 25 տարիների աշխատանքային անցեալով:
Գրադարանապետ եւ լաբորատորիայի պատասխանատու՝ Թինա Վարդանեանց 20 տարիների աշխատանքային փորձառութեամբ:
Նկարչութեան ուսուցիչ եւ գրասենեակի օգնական Ալենուշ Թորիկեան 15 տարիների աշխատանքային անցեալով:
Մարզիչ՝ Վարազդատ Խեչոյեան 3 տարիների աշխատանքային անցեալով:Ծնողական խորհուրդ

Ծնողական խորհրդի ընտրութիւնը տեղի ունեցաւ սեպտեմբերի 29-ին եւ ընտրւեցին հետեւեալ անձինք՝
Նախագահ եւ նիւթականի պատասխանատու՝ Անգինէ Բէյքի
Փոխնախագահ՝ Վահիկ Զարգարեան
Քարտուղարուհի՝ Ալինա Յովսէփեան
Անդամներ՝ Յասմիկ Աւանէսեան եւ Անի Մելքոն
Անձնափոխանորդ՝ Ժենիա Մարութխանեան, Էւլին Ասատրեան եւ Նարէ Վարդազարեան
Ծնողական խորհուրդը օժանդակում եւ հովանաւորում է դպրոցում կատարւող բոլոր աշխատանքները: Այս տարի կատարել են հետեւեալ աշխատանքները՝
Խրախճխանքի երեկոներ՝ ծնողների համար, աշակերտների զուգարանների նորոգումը, տատիկների եւ պապիկների մէկօրեայ շրջագայութիւն՝ «Միլադ» աշտարակ, տպագրել են «Մեր փոքրիկ մոլորակ» երկշաբաթաթերթը, կազմակերպել են հայրիկների ֆուտբոլի 4-րդ մրցաշարը, տնօրինել են 40-րդ Համադպրոցական խաղերին մասնակցող աշակերտներին խաղերի ընթացքում, Նոր տարւայ դիմաւորում դեկտ. 31-ի գիշերը, 5-րդ եւ 6-րդ դասարանների համար երկսեռ ուրախ ժամանց եւ...

 Աշակերտական խորհուրդ

Այս տարեշրջանի Աշակերտական խորհրդի ընտրութիւնը տեղի ունեցաւ հոկտեմբերի 26-ին եւ ընտրւեցին Շանթ Սուլթանեանը, Արգէն Մարկոսեանը, Էմիլ Մելիքեանը, Նարեկ Վարդանին, Արնի Զարգարեանը, Էրիկ Թահմազեանը եւ Ռենէ Վարդանեանը: Աշակերտական խորհրդի անդամները օժանդակել են դպրոցում կատարւող որոշ աշխատանքներում ինչպէս՝ աշակերտական օր, «Ֆաջր»-ի տօնակատարութիւն, գրքերի ցուցահանդէս-վաճառք եւ այլն:

 Աշակերտական յաջողութիւններ

* Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած ասմունքի փառատօնում Էմիլ Ամիրեանը 4-րդ դասարանից եւ Դերէն Բրաթին եւ Մարտին Աղանեանցը 5-րդ դասարանից գնահատւեցին «շատ լաւ» իսկ նւագարանի փառատօնում Դանիէլ Բարոյեան, Ռոդին Խաջաւին 3-րդ դասարանից եւ Ռենէ Վարդանեանը 5-րդ դասարանից գնահատւեցին «շատ լաւ»:
* Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի լողի մրցութիւններում առաջին եւ երրորդ տեղերը գրաւեց Արմէն Աբնուսին եւ երկրորդ հանդիսացաւ Էմիլ Մելիքեանը: Նաեւ Արմէն Աբնուսին հրաւիրւեց Թեհրան նահանգի աշակերտական լողի խմբում:
* Թեհրանի ուսումնադաստիրակչական 6-րդ շրջանի «Ջաբեր էբն է Հայան» (جابربن حیان) Օգիտական մրցոյթին 6-րդ դասարանից Հայդուկ Եղոյեանի, Վսեմ Արզոյեանի եւ Միրօ Շահմիրեանի, իսկ 4-րդ դասարանից Արգին Սարգսեանի, Հրակ Յարութիւնի եւ Մելւին Աբրահամեանի կատարած աշխատանքները արժանացան գնահատականների:
* Արմի Քեշիշին 4-րդ դասարանից առաջնութիւն շահեց «پایگاه تغذیه سالم» «Առողջ սնունդ» նկարչութեան մրցութիւնում:
* Մեր դպրոցի բասկետբոլի խումբը Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի բասկետբոլի մրցութիւններում առաջին հանդիսացաւ:
* Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի կողմից կազմակերպւած հոգեւոր նկարչութեան մրցոյթին մասնակցեցին Առնօ Սայանեանը, Արեգ Նազարեանը, Դիոն Նուռեանը, Արմի Քեշիշին, Փատրիկ Խուդավերդեանն եւ Ադրիէլ Թումանեանն եւ գնահատւեցին կազմակերպող յանձնախմբի կողմից:
* «Թիմզ» եւ «Անդիշմանդ» գիտելիքների մրցոյթ-քննութիւններում, որը կատարւեց ուսումնական տարեշրջանի ընթացքում չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների համար գերազանցիկ հանդիսացան Էմիլ Մելիքեանը, Ադրիէլ Թումանեանը, Դաւիթ Նազարեանը եւ Նարեկ Վարդանեանը 6-րդ դասարանից, Քրիս Ծատոուրեանը, Արմի Մայիլեանը, Էրիկ Թահմազեանը եւ Քեւին Զէյնալին 5-րդ դասարանից, Հայբերդ Շիրւանին, Արգին Սարգսեանը եւ Արմի Քեշիշին 4-րդ դասարանից:
* Արեգ Նազարեանը 2-րդ դասարանից Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի կայացած պատմութեան գիրք պատրաստելու մրցոյթում (داستان نویسی مصور) գերազանց գնահատւեց:
* Դարիօ Սաֆարլուն առաջին դասարանից Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի «Նոռուզի թերթ-գրքոյկ» (پیک نوروزی) մրցութեան բաժնում գնահատւեց գերազանց:
Բոլոր աշակերտները, ովքեր մասնակցել են կայացած մրցոյթներին եւ աշխատանք են ներկայացրել, գնահատւել են դպրոցի կողմից եւ ստացել են արժեթղթեր, գնահատագրեր եւ նւէրներ:

 Ընդունելութիւններ

* Հոկտեմբերի 5-ին, դպրոցի աշակերտները հանդիպում ունեցան Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ:
* Թեհրանի ուսումնադաստիրակչական 6-րդ շրջանի եօթ դպրոցների «جابربن حیان»-ի աշխատանքների ցուցահանդէսը կայացաւ փետրւարին մեր դպրոցի յարկի տակ:
* Կազմակերպւեց գրքի ցուցահանդէս-վաճառք նոյեմբեր, փետրւար եւ ապրիլ ամիսներում:
* Թեհրանի ուսումնադաստիրակչական 6-րդ շրջանում առաջին անգամը լինելով կազմակերպւեց «Աշխատանքներին ծանօթացում» (همایش آشنایی با مشاغل) մեր դպրոցում, որում մասնակցել էին Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի բոլոր աշակերտները նկարչութիւններով, գրութիւններով եւ ձեռքի աշխատանքներով: Նաեւ մասնակցեցին ծնողները նպատակ ունենալով իրենց մասնագիտութիւնը ծանօթացնելու աշակերտներին: Սոյն ծրագրում ներկայ էին Հ.Բ.Ը. միութեան վարչութեան անդամները, Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի պաշտօնեաները եւ ծնողները:
* Տեղի ունեցաւ ուսուցիչների մեծարման հանդէս, որին ներկայ էին Հ.Բ.Ը. միութեան վարչութեան անդամները, Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի պաշտօնեաները եւ ծնողները:
* Աշակերտական ասմունքի ներքին փառատօնին, դպրոցի նախաձեռնութեամբ, ներկայ էին ծնողները, ովքեր ունկնդրեցին գեղեցիկ ասմունքները:

 Այցելութիւններ

1- Ս. Սարգիս եկեղեցի Ս. Հաղորդութիւն ստանալու համար (14.10.2015)
2- Հայ գրքի ցուցահանդէս 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտներ (18.10.2015)
3- Ժամացոյցների թանգարան 2-րդ դասարանի աշակերտներ (1.11.2015)
4- Բժշկագիտութեան թանգարան 6-րդ դասարանի աշակերտներ (3.11.2015 )
5- Թեհրանի ազգային գրադարան 4-րդ դասարանի աշակերտներ (7.11.2015)
6- Բժշկագիտութեան թանգարան 5-րդ դասարանի աշակերտներ (14.11.2015)
7- Հրշէջների կայարան առաջին եւ երկրորդ դասարանների աշակերտներ (15.11.2015)
8- «دلفین آریوم» «Դելֆին» դպրոցի աշակերտների բոլոր օղակները
9- «موزه علوم و فن آوری» 5-րդ, 6-րդ դասարանների աշակերտներ (25.1.2016, 6.2.2016)
10- Ս. Սարգիս եկեղեցի Ս. Հաղորդութիւն ստանալու համար (3.2.2016)
11- «Միջազգային տիկնիկների թանգարան» առաջին եւ երկրորդ դասարանների աշակերտներ (20.2.2016)
12- Այցելութիւն «Գոհար» դպրոց 6-րդ դասարանի աշակերտներ (2.3.2016)
13- «گنبد مینا» աստղադիտարան 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանների աշակերտներ (5.3.2016)
14- «ایران باستان» թանգարան 4-րդ դասարանի աշակերտներ (17.4.2016)
15- Ս. Սարգիս եկեղեցի Մեծ Եղեռնի նահատակների յիշատակի ծաղիկների մատուցման եւ Ս. Հաղորդութիւն ստանալու համար (19.4.2016)
16- «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն 6-րդ դասարանի աշակերտների այցը (10.5.2016)

 Դպրոցում աշակերտների մասնակցութեամբ իրագործւել են հետեւեալ ծրագրերը

Մշակոյթի տօն, Մանուկների Համաշխարային օր, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօներ, Բուն Բարեկենդան, Վարդանանք, Տեառնընդառաջ, Ս. Սարգիս զօրավարի տօն, Միջինք, Ս. Զատիկ, Ապրիլ 24, Մայրերի տօն, Աշխատաւորների մեծարման տօն եւ Համբարձման տօն: Կրօնական եւ ազգային տօների առիթով պատրաստւել է պրակներ եւ ունեցել ենք ձեռնարկներ: Նաեւ աշակերտները մասնակցել են Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած ասմունքի եւ նւագարանների փառատօներին, հայերէն առար-կաների հարցումքննութեան, գիտելիքների մրցութեան, 5-րդ եւ 6-րդ դասարանների երկսեռ արշաւներին եւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան ասմունքի մրցութեան:

 Ուսուցումներ աշակերտների համար

1- Թափոնների տարանջատման եւ վերամշակման ուսուցում (آموزش بازیافت) բոլոր աշակերտների ներկայութեամբ:
2- Բոյսերի տերեւների տարբեր տեսակները առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանների աշակերտների համար:
3- Պաշտպանւել բնական աղէտներից առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանների աշակերտների համար:
4- Կեանքի հմուտութիւննր (مهارت های زندگی) չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների համար:
5- Կանխում շաքարախտման դիմաց (دیابت و پیشگیری) հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների համար:
6- Բոյսերի մշակում եւ պահպանում երկրորդ դասարանի աշակերտների համար:
7- Ինտերնետային վտանգներից խուսափում (فضای مجازی امن) հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների համար:

 Ուսուցումներ ծնողների համար

1- Ուսուցման խանգարումներ (اختلالات یادگیری)
2- Ընտանեկան հիմքերի ամրապնդում (تحکیم خانواده)
3- Ինտերնետային վտանգներից խուսափում (فضای مجازی امن)

 Արտադասարանային դասընթացներ

Ֆուտբոլի դասարաններ Մայիս Մինասեանի ղեկավարութեամբ:
Ասմունքի պարապմունքներ Լիդա Ասավիրդեանի միջոցով:
Երգչախմբային փորձեր Յասմիկ Կարապետեան-Ամիրեանի ղեկավարութեամբ:

Տարեվերջի հանդէսներ

Մայիսի 19-ին տեղի ունեցաւ առաջին դասարանի աշակերտների պարսկերէն տառաճանաչման հանդէսը (جشن الفبا):
Յունիս 17-ին տեղի ունեցաւ վեցերորդ դասարանի աւարտական հանդէսը եւ վկայականների բաշխումը:
Շնորհակալ ենք Հ. Բ. Ը. միութեան վարչութեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին, Ծնողական խորհրդին եւ աշակերտների ծնողներին, ովքեր սիրայօժար հովանաւորել եւ համագործակցել են դպրոցում կազմակերպւող աշխատանքներին:
Այս աշխատանքների իրագործման համար բոլորը միասին՝ ուսուցիչ, ծնող եւ աշակերտ, կողք-կողքի, նւիրւածութեամբ աշխատում են դպրոցի վերելքի եւ աշխատանքների բարելաւման համար՝ տարածելով սէր, ընկերութիւն եւ միասնականութիւն:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0