Ելակետ | Համայնքի Լուրեր | Շահինշահր - Մէկօրեայ զբօսանք՝ այգում

Շահինշահր - Մէկօրեայ զբօսանք՝ այգում

Տառաչափ Decrease font Enlarge font

Շահինշահրի հայ համայնքի Վարչութեան եւ հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ ինչպէս նաեւ Շահինշահրի Հայ կանանց միութեան համագործակցութեամբ, չորեքշաբթի, յունիսի 29-ին կազմակերպւել էր մէկօրեայ զբօսանք՝ համայնքի հոգեւոր լսարանի անդամների համար, որին մասնակցեցին շուրջ 70 հոգի՝ ներառեալ Տ. Սահակ քհնյ. Մինասեանը:

Մասնակիցները կազմակերպիչների ուղեկցութեամբ, նշւած օրը առաւօտեան ժամը 8:30-ին, նախատեսւած հանրակառքերով շարժւեցին դէպի Սպահան քաղաքի շրջակայքում գտնւող մի յարմարաւէտ այգի:
Օրւայ առիթով կազմակերպւել էր հետաքրքիր խաղեր եւ մրցոյթներ, որոնց մեծ խանդավառութեամբ մասնակցեցին ներկաները եւ լաւագոյնները արժանացան գեղեցիկ մրցանակների:

Միջոցառումը առաւել գեղեցկացաւ, երբ երախտագէտ խումբը՝ Հայր Սուրբի ծննդեան տարեդարձը նշելով՝ գեղեցիկ անակնկալ մատուցեց նրան: Այնուհետեւ Հայր Սուրբը փառք տալով Բարձրեալին, իր շնորհակալութիւնն յայտնեց նախ իր ծնողներին՝ իրենց կրած նեղութիւնների եւ ցուցաբերած հոգատարութեան ու խնամքի համար եւ ապա իր շնորհակալական խօսքն ուղղելով ներկաներին՝ մատուցած գեղեցիկ անակնկալի համար օրհնեց նրանց:
Մասնակիցները վայելեցին Կազմակերպիչ յանձնախմբի միջոցով պատրաստւած համեղ ուտեստները:
Յատկանշելի է, որ սոյն ծրագրի իրականացմանն իր համագործակցութիւնն էր բերել Սպահանի Հայոց Թեմի ազգային վաստակաւոր գործիչ՝ Վարուժ Մինասեանը:
Խումբը զբօսավայրում զւարճալի պահեր անցկացնելուց յետոյ, երեկոյեան վերադարձաւ:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0