Ելակետ | Համայնքի Լուրեր | «Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզի նորոգութիւններ

«Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզի նորոգութիւններ

Տառաչափ Decrease font Enlarge font

«Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզի շինարարական նորոգութիւնների վերաբերեալ ազգային առաջնորդարանի Հանրային կապը զրոյց է ունեցել Թ. Հ. թեմի Շինարարական մարմնի ատենապետ՝ Հերոս Օհանեանի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք սոյն զրոյցի համառօտ զեկոյցը, որտեղ ի մասնաւորի պրն. Օհանեանի նշել է. «Այս տարի Թ. Հ. թեմի Թեմական խորհուրդը յատուկ բիւջէ տրամադրեց Շինարարական մարմնին, որոշ նորոգութիւններ կատարելու «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզում, որի արդիւնքում կատարւել են հետեւեալ աշխատանքները:
Փոխւել են զուգարանների եւ լւացարանների շարքից դուրս եկած խողովակները, նորոգւել են սալիկները: Փոխւել են զուգարաններն ու լւացարանները, նորոգւել են լւացարանների փայտէ դռները:
Շուրջ 9 տարի էր, որ մանկապարտէզի պատերը չէին ներկւել, ուստի աշխատանքների եւ նորոգութիւնների աւարտից յետոյ, այժմ ընդհանուր պատերն են ներկւում, որպէսզի մանկապարտէզը մաքուր եւ պատրաստ լինի գալիք ուսումնական տարւայ համար»:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0