Ելակետ | Համայնքի Լուրեր | Թեմակալ առաջնորդ հանդիպել է Եկեղեցական խորհուրդների ատենապետերի հետ

Թեմակալ առաջնորդ հանդիպել է Եկեղեցական խորհուրդների ատենապետերի հետ

Տառաչափ Decrease font Enlarge font

Յուլիսի 12-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յատուկ հանդիպում ունեցաւ Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ատենապետերի հետ միասնաբար քննարկելու եկեղեցու կեանքի եւ կրօնական ու ազգային-եկեղեցական տօների հետ կապւած հարցերը:

Առաջնորդ Սրբազան Հայրը գնահատեց Եկեղեցական խորհուրդներին իրենց նախանձախնդիր գործունէութեան համար, այնուհետեւ կարեւորութեամբ շեշտեց Եկեղեցական խորհուրդների ներկայութեան անհրաժեշտութիւնը ուրբաթ եւ կիրակի օրերին մատուցւող ս. պատարագին ու ընդհանրապէս եկեղեցական արարողութիւններին՝ պսակ, մկրտութիւն, նշանախօսութիւն եւ թաղում:

«Եկեղեցական խորհուրդները պէտք է հետամուտ լինեն նաեւ թաղի ժողովրդի կրօնական դաստիարակութեանը». ասաց Սրբազան Հայրը եւ այս ուղղութեամբ տւեց կարեւոր եւ այժմէական թելադրութիւններ: Խօսւեց նաեւ նոր դպիրներ, երգեցիկ խմբերի նոր անդամներ ունենալու անհրաժեշտութեան մասին. այս բնագաւառում շատ կարեւոր է քահանայ-եկեղեցական խորհուրդ համագործակցութիւնը, եզրակացրեց Սրբազան Հայրը:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0