Ելակետ | Համայնքի Լուրեր | Իրանի Անկլիքան եկեղեցու առաջնորդը այցելեց՝ Սրբազան Հօրը

Իրանի Անկլիքան եկեղեցու առաջնորդը այցելեց՝ Սրբազան Հօրը

Տառաչափ Decrease font Enlarge font

Յուլիսի 13-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Անկլիքան եկեղեցու առաջնորդ Տ. Ազատ Մարշալ եպիսկոպոսին:

Ազատ Մարշալ եպիսկոպոսը Իրանի եւ տարածաշրջանի Անկլիքան համայնքների առաջնորդն է եւ այդ հանգամանքի բերումով պարբերաբար լինում է Թեհրանում:
Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց Մարշալ սրբազանին, բարի գալուստ եւ յաջողութիւն մաղթեց նրան, իր հերթին հիւր սրբազանը առաջնորդ Սրբազան Հօրը փոխանցեց Պակիստանի Սամուէլ Ազարաիա եպիսկոպոսի ողջոյնները եւ իր ու Ազարաիա եպիսկոպոսի համատեղ հրաւէրը Պակիստան այցելելու կապակցութեամբ: Սրբազան Հայրը շնորհակալութեամբ ընդունեց հրաւէրը եւ խոստացաւ անպայման առաջիկայում իրենց հետ կը համադրի այցելութեան թւականը:
Ընդունելութեան ընթացքում խօսւեց նաեւ Միջին Արեւելքի եւ Ասիայի եկեղեցիների խորհուրդների մասին եւ կարեւորութեամբ շեշտւեց տարածաշրջանի եկեղեցիների միմեանց հետ սերտ յարաբերութեան անհրաժեշտութիւնը եւ միւս կողմից էլ կարեւորւեց իսլամ-քրիստոնեայ երկխօսութեան այժմէականութիւնն ու անհրաժեշտութիւնը:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0