Ելակետ | Համայնքի Լուրեր

Համայնքի Լուրեր

«Իմ Հայաստան» փառատօնին մասնակցող, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան պատւիրակութիւնը մեկնեց Հայաստան

Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի պատւիրակութիւնը, այսօր՝ յուլիսի 21-ի առաւօտեան մեկնեց Հայաստան՝ մասնակցելու յուլիսի 22-ից մեկնարկւող «Իմ Հայաստան» համահայկական փառատօնին:
Ամբողջ

«Արաքս» դպրոցի շրջանաւարտների վկայականների շնորհման հանդիսութիւն

Բարձր հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի՝ տեղի ունեցաւ հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի 2015-16 ուս. տարեշրջանի տարրականի վեցերորդ եւ միջնակարգի առաջին շրջանի իններորդ դասարանների հայոց լեզւի վկայականների շնորհման հանդիսութիւն՝ նւիրւած Արցախում մարտնչող հայ զինւորներին:...
Ամբողջ

Սրբազան Հայրը ընդունել է Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդին

Շաբաթ, յուլիսի 9-ի կէսօրին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդին, որը եկել էր Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի տօնակատարութեան հարցով Սրբազան Հօր յորդորները լսելու:...
Ամբողջ

Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ դպրոցական բասկետբոլի մրցութիւններ

Երէկ՝ յուլիսի 20-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան մարզադահլիճում բացումը կատարւեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնած՝ հայոց ազգ. դպրոցների եւ Ուսումնադաստիարակչական տարբեր շրջանների աշակերտական հաւաքականների մարզական մրցութիւնների առաջին շրջանը՝ բասկետբոլի մարզաձեւում:...
Ամբողջ

16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին ընդառաջ՝ նշանակւել է Ընտրական Կենտրոնական յանձնախումբ

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակից տեղեկանում ենք, որ ս. թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին (ստոյգ թւականը յանձնախումբը իր յաջորդ նիստին կը յստակեցնի) տեղի է ունենալու թեմիս 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:...
Ամբողջ

Արամ Ա կաթողիկոսը սրբատառ օրհնութեան գիրով հայ հաւատքի ծննդավայր Ս. Թադէի վանքից հայրապետական իր պատգամը յղեց մեր ժողովրդի զաւակներին

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ատրպատականի հայոց թեմի եկեղեցական-ազգային գործունէութեան կիզակէտը հանդիսացող տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը դէպի Արտազի Ս. Թադէոս Առաքեալի վանքը, իւրաքանչիւր տարի յատկանշւում է իր իւրայատկութեամբ: ...
Ամբողջ

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշ 1 խմբի այցը՝ Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոց

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշ 1 խումբը յուլիսի 6-ին, այցելեց Նոր Ջուղա՝ իրենց կողմից կազմակերպւած ճամբարի շրջագծում եւ Նոր Ջուղա եղած ժամանակահատւածում խումբը հանգրւանեց հայոց ազգային «Քանանեան» դպրոցի նախկին շէնքում։...
Ամբողջ

Թեհրանահայ դպրոցականների մասնակցութիւնը՝ Համահայկական 3-րդ Օլիմպիադային

Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2016 թւականի յուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների 3-րդ Համահայկական Օլիմպիադան՝ ֆիզիկա, մաթեմատիկա եւ Հայաստանի աշխարհագրութիւն առարկաներից:...
Ամբողջ

Մեկնարկ՝ 60-ամեակի միջոցառումների

2015-16 ուսումնական տարեշրջանում լրացաւ Թեհրանի հայոց ազգ. «Նայիրի» տարր. դպրոցի հիմնադրման 60-ամեակը, որը նշելու համար դպրոցի փոխտեսչութեան եւ ծնողական խորհրդի կողմից կեանքի է կոչւել յատուկ յանձնախումբ, որը արդէն իսկ գործադրեց իր առաջին միջոցառումը, որի նպատակն էր 60-ամեակի ընդհանուր ծրագրերի ծախսերը հոգալու համար գոյացնել համապատասխան ֆինանսական միջոցներ:...
Ամբողջ

Վարդավառի տաղաւար տօնը՝ Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Կիրակի, յուլիսի 3-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, մատուցւեց ս. պատարագ, նշելու համար մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան յիշատակը:...
Ամբողջ
back 1 2 3 4 5 6 7 8 9 10 next last total: 212 | displaying: 21 - 30