Ելակետ | Համայնքի Լուրեր

Համայնքի Լուրեր

Կին, ով՝ սահմանափակութիւնը վերածեց առաւելութեան

«Ամէն բան սկսւեց այն բանից յետոյ, երբ վարսավիրանոցում նկատեցի, որ չկայ միացւած անվտանգութեան համակարգ... հարցիս էլ պատասխանեցին, թէ կանանց վարսավիրանոցներում արգելւած է տղամարդու մուտքը, ինչն էլ հիմնական պատճառն է նման անհրաժեշտութիւն թւացող հնարաւորութիւնից հրաժարւելու փաստի, քանի որ կայ նաեւ շարունակ վերանորոգելու եւ մի խօսքով վերահսկելու խնդիրը...»,- այսպէս պատասխանեց Այլին Ջաղացպանեանը, երբ փորձում էր հետաքրքրասիրութիւնս հանգստացնել, թէ ինչը նրան դրդեց ընտրել անվտանգութեան համակարգերի միացման մասնագիտութիւնը:
Ամբողջ

Ընդունելութիւն՝ Տ. Անանիա վրդ. Գուճանեանին՝ ծայրագոյն վարդապետութեան աստիճան շնորհելու առթիւ

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի, յունիսի 8-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի «Ծաղկեայ» դահլիճում, կազմակերպւել էր ընդունելութիւն՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանին ծայրագոյն վարդապետութեան աստիճան շնորհելու առթիւ, որը տեղի է ունեցել մայիսի 22-ին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարում, ձեռամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Տ. Շահէ եպս. Փանոսեանի։...
Ամբողջ

Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 98-ամեակի առիթով՝ հանդիսաւոր տօնախմբութիւն՝ Շահինշահրում

2016 թւականի մայիսի 27-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, հանդիսաւոր արարողութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան 98-ամեակը:...
Ամբողջ

Հայ հեթանոսական կուռքի քարեղէն մի ոտք յայտնաբերւեց Ս. Թադէի վանքի շրջակայքում

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Գիտա-հետազօտական իր աշխատանքների ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանին յաջողւեց, Ս. Թադէի վանքի մօտակայքում, պատահաբար յայտնաբերել քարեղէն մի ոտք, որը յայտնօրէն դարերի կնիքն էր կրում իր վրայ:...
Ամբողջ

Միջնադարեան հինգ նոր խաչքարեր յայտնաբերւեցին Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Թեմիս լրատւական համակարգի միջոցով, անցած ամիս յայտնել էինք, որ Ս. Ստեփանոս Նախավկայ վանքում, Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնի եւ Արաքսի ազատ գօտու ղեկավարութեան առաջարկով, Ատրպատականի հայոց թեմի հսկողութեամբ նախաձեռնւել է թանգարանային մի բաժանմունքի յարդարումը: ...
Ամբողջ

Կատարւեց ԿՕՄ-ի վիճակահանութիւնը

«ԱԼԻՔ», Ա. Խ. - Նախաձեռնութեամբ Կարիքաւորներին օժանդակող մարմնի՝ ԿՕՄ-ի, երէկ՝ յունիսի 17-ի երեկոյեան, Հայ արհետաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Մայիսեան յաղթանակների առիթով միջոցառում, որտեղ եւ կատարւեց ԿՕՄ-ի կողմից վիճակահանութեան դրւած «Թիբա» մակնիշի աւտոմեքենայի վիճակահանութիւնը:...
Ամբողջ

Բացօթեայ խրախճանք՝ հայոց ծերանոցներում բնակւող տարեցների համար

Թւականիս, երեքշաբթի, յունիսի 7-ի առաւօտեան «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում համախմբւել էին Թեհրանի հայոց երեք՝ «Չիլոյեան», «Սօսէ Մայրիկ» եւ «Ս. Գէորգ» ծերանոցներում բնակւող տատիկ-պապիկները եւ նրանց խնամող պատասխանատուները, Հայ Կանանց բարեգործական միութեան նախագահ՝ Անահիտ Զարգարեանը, Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը, Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խմբի անդամներ՝ Օֆիկ Մելիքեանը, Նայիրի Յովսէփեանն եւ Քարոլին Մուրադփաժուն:...
Ամբողջ

Սփյուռքի նախարարը մասնակցեց «Հելիոս պոդոլագիա» բժշկական կենտրոնի բացման արարողությանը

Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան (Նոր Ջուղա) նախաձեռնութեամբ մայիսի 11-ից 13-ը, երկօրեայ շրջագայութիւն էր կազմակերպւել դէպի Արաք, որին իրենց մասնակցութիւնն էին բերել տեղի հայ համայնքի անդամները:...
Ամբողջ

Սպահանի հայոց թեմի Կրթական խորհուրդը գնահատեց հայագիտական համահայկական 7-րդ Օլիմպիադայի յաղթող աշակերտական խմբին ու պատասխանատուներին

2015 թւականի յուլիսին, Աղւերանում, ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հայագիտական համահայկական 7-րդ Օլիմպիադան, որը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին։...
Ամբողջ

Շիրազահայութեան անցեալի հետքերով

Օրերս խմբագրութիւնս էր այցելել շիրազահայ Էլմա Դրօր Տէր-Գրիգորեանը, ով արդէն առաջացած տարիքի բերումով փոխադրւել է Թեհրան եւ ապրում է դստեր հետ:...
Ամբողջ
back 1 2 3 4 5 6 7 8 9 10 next last total: 212 | displaying: 51 - 60