Ելակետ | Հայաստան | Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների ցեղասպանությունը, ԻՊ գործողությունները եւ ադրբեջանական ագրեսիան ունեն միեւնույն ձեռագիրը. Շարմազանով

Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների ցեղասպանությունը, ԻՊ գործողությունները եւ ադրբեջանական ագրեսիան ունեն միեւնույն ձեռագիրը. Շարմազանով

Տառաչափ Decrease font Enlarge font

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Աթենքի Օլիմպիական Զեւսի հրապարակում մասնակցել է Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո տեղի ունեցած Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից արժանացել է պարգեւի` քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Միջոցառմանն Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

 

 

«Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկը, որն անմեղ հույների կյանք է խլել: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ որպես երկու ազգերի ժառանգ, ում նախնիները ցեղասպանություն են վերապրել:

Մեկ դար առաջ հարյուր հազարավոր պոնտոսցի հույներ կոտորածի ենթարկվեցին թուրքական կառավարության կողմից, հազարավոր քրիստոնեական հուշարձաններ ոչնչացվեցին: Սա ոչ միայն հանցագործություն էր հույների, հայերի եւ ասորիների, այլեւ մարդկության հանդեպ:

Առայսօր քչերն են բարձրաձայնել քրիստոնյա ժողովուրդների դեմ Օսմանյան կայսրության գործողությունները դատապարտելու անհրաժեշտության մասին: Նրանց թվում է Հայաստանի Հանրապետությունը, եւ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ մեր փոխադարձ առաքելության մեջ իմ համեստ վաստակը գնահատելու համար: Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դարձավ աշխարհում հինգերորդ երկիրը, որը ճանաչեց եւ դատապարտեց Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Դժբախտաբար, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր քաղաքականությունը: Ավելին՝ նա ոչ միայն հերքում է իր նախկին հանցագործությունները, այլեւ իրագործում է նորերը՝ բռնազավթելով Կիպրոսի տարածքի 38 տոկոսը եւ աջակցելով թե՛ «Իսլամական պետությանը» Մերձավոր Արեւելքում, թե՛ ադրբեջանական ագրեսիային ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ:

Հարկավոր է գիտակցել, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված վայրագությունները, Մերձավոր Արեւելքում գլխատումները, ինչպես նաեւ այժմ ԼՂՀ-ում Ադրբեջանի անմարդկային գործողությունները միեւնույն ձեռագիրն ունեն:

Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, եւ երկակի ստանդարտների կիրառումն անընդունելի է: Հետեւաբար, ես կոչ եմ անում համախմբվել ահաբեկչության, ֆաշիզմի եւ պանթյուրքիզմի դեմ: Ես կարծում եմ, որ միայն համախմբվածությամբ մենք կարող ենք դիմակայել եւ հաղթահարել մեր օրերի թալեաթների, քեմալների եւ հիտլերների սպառնալիքները: Ես կոչ եմ անում բոլորին՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից, ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության եւ մասնավորապես հույների ցեղասպանությունը, ինչպես նաեւ դատապարտել թուրքական ժխտողականության քաղաքականությունը»:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0