Ելակետ | Հայաստան | Բունդեսթագի փոխնախագահը Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բունդեսթագի փոխնախագահը Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Տառաչափ Decrease font Enlarge font
Բունդեսթագի փոխնախագահը Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մայիսի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Հյուրերը ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետեւ տիկին Բուլմահնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը փաստող վավերագրերին:

Այցի ավարտին Էդելգարդ Բուլմահնը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լրագրողների հետ զրույցում Բունդեսթագի փոխնախագահը նշել է. «Տպավորված եմ թանգարան կատարած իմ այցից եւ ցավում եմ այն բոլոր տառապանքների համար, որ կրել է հայ ժողովուրդն այդ տարիներին: Ես՝ որպես Բունդեսթագի ներկայացուցիչ, պետք է ավելացնեմ նաեւ Գերմանիայի պատասխանատվության հարցը. մեր խորհրդարանը ջանում է իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել կատարված իրադարձությունների վերաբերյալ եւ այդպես կանխարգելել նույնատիպ հանցագործությունների կրկնությունը»:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0