Ելակետ | Հայաստան | Մշակութային | ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի այցը ՀՀ Կոտայքի մարզ

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի այցը ՀՀ Կոտայքի մարզ

Տառաչափ Decrease font Enlarge font
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի այցը ՀՀ Կոտայքի մարզ

Ս. թ. օգոստոսի 10-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակում՝ Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում /ք. Աբովյան/ ներկա է գտնվել Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի շնորհալի աշակերտների աշխատանքների ցուցադրությանը, ունկնդրել՝ Զ. Սահակյանցի անվան երաժշտական և Քանաքեռավանի արվեստի դպրոցների երաժիշտ-կատարողների համերգային կատարումները:

Այնուհետև, նախարարը հանդիպում-քննարկում է անցկացրել գեղարվեստական կրթություն իրականացնող մարզի բոլոր ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ. ներկայացվել է մարզում իրականացված բազմաթիվ նպատակային ծրագրերն ու միջոցառումները, քննարկվել են ոլորտին առնչվող ձեռքբերումները, խնդիրները և դրանց լուծմանն ուղղված նպատակային քայլերը: 

Բջնու ամրոցում /գ. Բջնի/ նախարարը ծանոթացել է հնագիտական հետազոտությունների արդյունքներին և վերականգնման աշխատանքների ընթացքին:  

Կոտայքի մարզային գրադարանում /ք. Հրազդան/ նախարարը հանդիպել է համայնքային գրադարանների տնօրենների և աշխատակիցների հետ՝ քննարկվել են առկա առաջնային հարցերը և դրանց լուծման ուղիները: Այնուհետև, Հ Պողոսյանը շրջայց է կատարել Ծաղկաձորի քաղաքային /հանրային/ գրադարանում, Օրբելի եղբայրների տուն-թանգարանում /ք. Ծաղկաձոր/, նաև մասնակցել Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 4-րդ փառատոնի բացման արարողությանը:

Շրջայցի ընթացքում նախարար Հասմիկ Պողոսյանին ուղեկցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, մարզպետի տեղակալներ Կարեն Պապոյանը և Կարեն Մարգարյանը:

Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում անցկացված քննարկումների արդյունքում՝ ս. թ. օգոստոսի 11-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած թռուցքաժողովին՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարության աշխատակազմին տվել է համպատասխան հանձնարարականներ:

  • ◆ Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1981 թվականին: Այն հանրապետության հենակետային դպրոցներից է:

Դպրոցում սովորում են 418 աշակերտ, դասավանդում՝ 65 մանկավարժ: Գործող բաժիններն են՝ դաշնամուր, լարային, փողային, ժողովրդական, երգեցողության բաժիններ: Պետական պատվերի շրջանակներում ուսուցում է ստանում 35 աշակերտ: Դպրոցում գործում են 2 երգչախումբ, մանկական լարային նվագախումբ և ժող. նվագարանների համույթ: Դպրոցը  հանդիսանալով հենակետային, ակտիվորեն մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացված նպատակային ծրագրերին և միջոցառումներին՝ մասնավորապես. «Վերապատրաստման դասալսումներ», «Ուսումնամեթոդական օժանդակություն», «Վարպետության դասեր», «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրերին: Այս տարիներին դպրոցին տրամադրվել է շուրջ 50 անուն երաժշտական գրականություն: Դպրոցի երկու աշակերտ Մարիա Միրզոյանը (թավջութակ) և Էլեն Զոհրաբյանը (ջութակ) 2014 թ. ընդգրվել են «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրում: Դպրոցի երգչախմբերը ակտիվ մասնակցել են «Երգող Հայաստան»  մանկապանեկան երգչախմբերի 6-րդ հանրապետական մրցույթ և  արժանացել բարձր մրցանակներին: Աշակերտները մշտապես ակտիվ մասնակցել են հանրապետությունում կազմակերպվող մրցույթներին, փառատոներին և այլ միջոցառումներին՝ արժանանալով բարձր մրցանակներին: Դպրոցը ունի առանձին տարածք, շենքային պայմանները բավարար են:

  • ◆ Կոտայքի մարզային գրադարանը ստեղծվել է 1930-ականներին, որպես Ներքին Ախտայի գրադարան և ուներ շուրջ 300 կտոր տպագիր արտադրանք: 1945-1965 թթ. ընթացքում գրքային հավաքածուն գերազանցում էր 10000 միավորից: 1965 թվականին գրադարանը վերակազմավորվում է որպես Հրազդանի քաղաքային գրադարան, իսկ 1979 թ., երբ Խորհրդային Հայաստանում կազմավորվել են շրջանային գրադարանների կենտրոնացված համակարգեր, գրադարանը դարձել է Հրազդանի շրջանի ԳԿՀ-ի կենտրոնական գրադարան, որն էլ համակարգում էր Հրազդանի տարածաշրջանի քաղաքային և գյուղական հանրային թվով 33 գրադարանների աշխատանքները: 1997թ. Հանրապետությունում վարչատարածքային բաժանման հետ կապված գրադարանը վերակազմավորվել է Կոտայքի մարզային գրադարանի: Գրադարանի գրքային ձեռքբերումները  բավարար են թե տպագիր արտադրանքի մասով և թե սպասարկման: Այսօր գրադարանի գրքային հավաքածուն կազմում է 76800 միավոր գիրք և պարբերական մամուլ: Տարվա ընթացքում սպասարկվում են 5700 ընթերցող: Ընթերցողները կարող են օգտվել նաև էլեկտրոնային որոնողական համակարգից և ինտերնետ կապից: Գրադարանի շուրջ 40000 միավոր հայատառ գրականությունը մուտքագրվել է համակարգիչ և առկա է գրադարանի հայատառ գրականության ամփոփ ցուցակը: Կոտայքի մարզային գրադարանը հիմնանորոգվել է 2011 թ., ունի լոկալ ջեռուցում, ապահովված է անվտանգության համակարգով: Գույքը ևս նորացվել է, հարստացել է նորագույն սարքավորումներով: Կոտայքի մարզային գրադարանը սպասարկում է 67 համայնքային գրադարան՝ 13-ը քաղաքային, 54-ը՝ գյուղական:
  • ◆ Բջնու ամրոցը թվագրվում է 7-10-րդ դարով: Գյուղը և ամրոցը Պահլավունի իշխանական տոհմիտիրույթներն էին: 13-րդ դարում այն անցնում է Զաքարյանների տոհմին:Բջնու ամրոցի վերականգնողական աշխատանքները սկսվել են դեռևս 2006 թ. և մինչ 2013 թ. իրականացվել են մեծ ծավալի պեղման, մոտեցման ճանապարհների բացման, ջրամբարի, եկեղեցու, պալատական կառույցի, արևմտյան զույգ պարսպագոտու ամրակայման և մասնակի վերականգնման, գաղտնուղու մաքրման, գաղտնուղու ծածկի կառուցման, աստիճանների վերականգնման աշխատանքներ: 2014 թվականին ծրագրված է իրականացնել ամրոցի ներքին պարսպապատին հարող տարածքներում մինչև հիմնախարիսխների մակարդակի հողաշերտից հնագիտական մաքրում, շարունակել և ամբողջացնել ամրոցի և դրանում առկա հուշարձանների մոտեցման երթուղու ձևավորումը, հյուսիսային մուտքին հարող պարսպապատերի, պատմականորեն ձևավորված մուտքի աշտարակների ամրակայումը: Նախագծի հեղինակներն են` Մ. Դանիելյանը, Ա. Առաքելյանը, շինարար՝ «Կոտայք նախագիծ» ՍՊԸ /տնօրեն Դ. Նազարյան/:

◆ Ծաղկաձորի քաղաքային /հանրային/ գրադարանը տեղակայված է առանձին շենքում, վերանորոգված է: Ընթերցասրահը և գրապահոցները ապահովված են համապատասխան տարածքներով: Գրքային ֆոնդը կազմում է 14700 միավոր: 2013թ. Ծաղկաձորի քաղաքային գրադարանը ստացել է հանրայինի կարգա­վիճակ և «Հանրային գրադարանի կարգավիճզակ ստացած գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրով» տեխնիկապես համալրվել է (գրապահարան, ընթերցողի սեղան՝ մեկ տեղանոց, աթոռ՝ կիսափափուկ, ցուցափեղկ՝ ապակե դռներով, գրադարակ մամուլի համար, համակարգչային սեղան, սպասարկման սեղան, համակարգիչ Core 13 ram4, բազմաֆունկցիոնալ պատճենահանող սարք, գրականություն և ինտերնետային ծառայություն):

◆ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գործունեության ուղղվածությունը բխում է նրա հիմնական գործառույթներից` աշխարհահռչակ գիտնականեր Օրբելի եղբայրների կյանքի, գիտական գործունեության լուսաբանման և հանրությանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներից: Ուստի թանգարանը ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլև գիտակրթական ծրագրեր է իրականացնում: Թանգարանի գործունեության նպատակը հավաքածուի մատչելիության ապահովումն է, նրա անխաթար պահպանումը, համալրումը, հաշվաոումը, հանրահոչակումը: Գիտահետազոտական, գիտամասսայական, հրատարակչական, կրթական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև մշտական, ժամանակավոր և թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպումը: Օրբելի եղբայրների տուն–թանգարանը բացվել է 1982 թ. հուլիսի 6-ին, երբ երկրի գիտական հասարակությունը նշում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը: Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ: Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր: Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային: Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին` գիտական և հասարակական գործունեությունը: Թանգարանի երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը: Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով` ոուսերենով, գերմաներենով, իտալերենով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ: Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները: Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ: Լուսանկարների հարուստ ֆոնդը վաո պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուո վկաներն են: Թանգարանի անբաժանելի մասն է կազմում Հայաստանի վաստակավոր քանդակագործ Ա. Հովսեփյանի` Օրբելի եղբայրների հուշաքանդակը` կանգնեցված թանգարանին կից հրապարակում:

2005 թվականից թանգարանը հրատարակել է բազմաթիվ հետազոտական և վերլուծական աշխատանքներ, գրքեր, գիրք-ալբոմներ, ուղեցույցներ: 2012 թվականին Մոսկվայում կայացել է «Կոդ Օրբելի» ֆիլմի պրեմիերան:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը վերանորոգվել է 2009 թվականին, իսկ 2010 թվականի ապրիլից գործում է մշտական ցուցադրություն:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (1 posted):

Suren on 06/09/2014 23:26:13
avatar
ՀՀ մշակույթի նախարարությունը 110 միլ դրամ է հատկացրել
Վիգեն Չալդրանյանին Կոմիտասի մասին խաղարկային ֆիլմ նկարահանելու համար;
Սա ևս մեկ անգամ ապացուցում է որ սիոնիստ Հասմիկը փողերը տալիս է ջհուդ Վիգենին որ հայերի սրբություն Կոմիտասին ''այլանդակի'';
1996-ին էր, Վիգենը նկարահանեց ''Քրմուհին'', ցույց տալով թե
ինչպես են ջհուդները գրավում Հայաստանը ու քրիստոնեությունը հաստատում;
Ամբողջ ֆիլմի ընթացքում չերևաց ջհուդ ԽԱՎԱՐԻՉԸ։
Ցույց չտրվեց թե ի՞նչ ավերածություն ու արյունահեղություն բերեց Հայոց Երկրին; Բայց Հային ներկայացրեց պոռնիկ ու անթասիբ, սրբապիղծ ու դավաճան;
ՈՒ այս ֆիլմը բերել էր Լոս Անջելոս որ Օսկարի մրցանակաբաշխությանը մասնակցեր;
Վաղամեռիկ Ջորջ Աբելյանը Վիգենին որպես ՀԱՅ ( խեղճը ի՞նչ
իմանար այն ժամանակ) կինոբեմադրիչ հրավիրել էր իր ''Եղեգնյա Գրչով'' հաղորդման հյուր; ՈԻ նա շատ զարմացած էր որ Վիգեն Օսկաի է բերել հայկական ֆիլմը; Ջորջ կսեր որ'' Օսկար''
ջհուդական քլաբ է, իսկ Վիգեն միայն քմծիծաղով պատասխանեց;
Ցավալի է, Ջորջ հեռացավ կյանքից, չիմանալով (հայերս միամիտ ենք) որ թաքնված հայ—ջհուդների գոյությունը;
Հիմա նույն այդ թաքնված ջհուդները մսխում են Հայաստանի փողերը ու մենք ուզում ենք որ վերելք ունենանք թե՛ հոգևոր,
թե՛ տնտեսության մեջ; Դա չի լինի քանի Հասմիկ անունից առաջ չդնենք ջհուդ բառը;
ժամանակն եկել է որ դպրոցներից սկսած դասավանդվի
ՍԱՏԱՆԱ առարկան ու մեր երեխան Աստծո անունը լսելուց,
միաժամանակ սովորի նաև Սատանայի մասին հավասարապես;
Thumbs Up Thumbs Down
0
total: 1 | displaying: 1 - 1

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0