Ելակետ | Հայաստան | Մշակութային | Հոբելյանական երեկո՝ նվիրված Միխայիլ Կոկժաևի ծննդյան 70-ամյակին

Հոբելյանական երեկո՝ նվիրված Միխայիլ Կոկժաևի ծննդյան 70-ամյակին

Տառաչափ Decrease font Enlarge font
Հոբելյանական երեկո՝ նվիրված Միխայիլ Կոկժաևի ծննդյան 70-ամյակին

Ս. թ. մայիսի 19-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի ծննդյան 70-ամյակին նվիրված հեղինակային երեկոն:

Ողջ երեկոյի ընթացքում բեմում կլինի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Կհնչեն ինչպես հոբերյարի՝ Միխայիլ Կոկժաևի, այնպես էլ նրա որդու՝ Արտյոմ Կոկժաևի գործերը:
Ծրագրում՝  Կոնցերտ շեփորի և կամերային նվագախմբի համար (Ա. Կոկժաև), «Պարզ Մեղեդի» ջութակի և լարային նվագախմբի համար, «Լուսնկա» ջութակի և լարային նվագախմբի համար, «Ջուլիետի հինգ կերպարները» կամերային նվագախմբի համար (նվիրվում է Վահան Մարտիրոսյանին), «Խայտաբղետ սյուիտ» ջութակի, ալտի և կամերային նվագախմբի համար (Մ. Կոկժաև):
Մենակատարներ՝ Բորիս Լիֆշից (ջութակ, Շվեյցարիա), Յանա Դարյան (ալտ, Հայաստան), Արմեն Մայիլյան (շեփոր, Հայաստան), Արտյոմ Կոկժաև (դաշնամուր, ՌԴ):
Միխայիլ Կոկժաևը ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Բաքվի կոնսերվատորիան: 1988 թվականից ապրում և ստեղծագործում է Երևանում: 1989 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1998 թվականից): Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների, որոնց թվում` 6 սիմֆոնիա, «Նահատակներին» (1998 թ.) լարային նվագախմբի համար, «Հիշատակի օր» (1992 թ.), «Դեպի տաճար» (1991 թ.) 13 մենակատարների համար, Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար (1993 թ.), 3 կոնցերտ՝ ջութակի և նվագախմբի համար, «Բնանկար Սարյանի թեմաներով» փողային կվինտետի համար: Միխայիլ Կոկժաևը հեղինակել է նաև լարային կվարտետներ, սոնատներ և ռոմանսներ: 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0