Ելակետ | Հայաստան | Մշակութային | Համայնքային ենթակայության թանգարանները` «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառման շրջանակում

Համայնքային ենթակայության թանգարանները` «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառման շրջանակում

Տառաչափ Decrease font Enlarge font
Համայնքային ենթակայության թանգարանները` «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառման շրջանակում

«Թանգարանների եվրոպական գիշերվան» այս տարի ևս միացած համայնքային ենթակայության թանգարաններում կայացած միջոցառումները կրել են «Երևանի քաղաքապետարանի թանգարանները՝ Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագիրը՝ հանդես գալով համատեղ ծրագրով:

Ժամանակակից արվեստի թանգարանում` Նազիկ Ասլանյանի անհատական և «Հայաստանն իմ դեմքին» ցուցահանդեսները, Կարեն Դեմիրճյանի թանգարանում` խորհրդային և անկախ Հայաստանի տարիներին «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարություններին վերաբերող վավերագրական ֆիլմի և թանգարանի աշխատակիցների ստեղծագործությունների ցուցադրությունը, Երևան քաղաքի պատմության թանգարանում` Երևանի հին ժամացույցը, բնակելի տան վիտրաժը, Երևանի հին շուկայի կշեռքը ցուցադրությունները, իսկ Էրեբունի թանգարանում` հին Երևանի լուսանկարների ցուցահանդես-վիկտորինան, գիշերային զբոսանքը Էրեբունի միջնաբերդում: Համայնքային թանգարանների այցելուները հատկանշել են, որ «Թանգարանների եվրոպական գիշերը» մշակութային արժեքներին, ընդհանրապես, և մայրաքաղաքի պատմությանը հաղորդակից լինելու լավ հնարավորություն է: 
 Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թ.՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ. մինչև կեսգիշեր համայնքային թանգարանները բոլոր այցելուների համար բաց են եղել անվճար:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0