Ելակետ | Հայաստան | Մշակութային | Երևանի քաղաքապետը հետևել է Street Music's Day խորագրով երաժշտական միջոցառման ընթացքին

Երևանի քաղաքապետը հետևել է Street Music's Day խորագրով երաժշտական միջոցառման ընթացքին

Տառաչափ Decrease font Enlarge font
Երևանի քաղաքապետը հետևել է Street Music's Day խորագրով երաժշտական միջոցառման ընթացքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող Street Music's Day խորագրով երաժշտական միջոցառման ընթացքին:

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի, բազմաթիվ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է Հյուսիսային պողոտայում և ունկնդրել երաժշտական տարբեր խմբերի ու անհատների ելույթները: 

 Կարևորելով միջոցառման անցկացումը Երևանում՝ քաղաքապետը նկատել է, որ այն ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու երաժիշտների համար իրենց կարողությունները դրսևորելու ևս մեկ հնարավորություն է: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ 25-ամյա դիվանագիտական հարաբերություններ ունեցող Հայաստանի և Լիտվայի համար սա յուրովի անդրադարձ է այդ հոբելյանին, առավել ևս, որ Լիտվան աշխարհի առաջին երկիրն է եղել, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը:
 Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ միասին այցելել է նաև Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ մեկնարկել էր միջոցառման գալահամերգը՝ հայ և լիտվացի նշանավոր երաժիշտների մասնակցությամբ: Բեմից ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նախաձեռնության կյանքի կոչմանն աջակցելու համար` ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Street Music's Day միջոցառումն ավանդական կդառնա նաև Երևանում: 
 Նկատենք, որ Հյուսիսային պողոտայի հարթակներում և Շառլ Ազնավուրի հրապարակում ունկնդիրների պակաս չկար, ինչը փաստում է, որ Լիտվայում արդեն 10-րդ տարին անընդմեջ անցկացվող և մեծ ժողովրդականություն վայելող Street Music's Day միջոցառումը սիրվեց նաև Երևանում:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0