Ելակետ | Հայաստան | Մշակութային | «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը»՝ յուրօրինակ հանրագումար-ստուգատես

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը»՝ յուրօրինակ հանրագումար-ստուգատես

Տառաչափ Decrease font Enlarge font
«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը»՝ յուրօրինակ հանրագումար-ստուգատես

Գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունը կարևորվում է ամբողջ աշխարհում: Այդ մասին է վկայում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը: Սկսած 2012 թվականից, յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»:

 Հայաստանի Հանրապետությունը նույն տարում միացել է այս նախաձեռնությանը: 2012-2015 թվականներին հանրապետությունում իրականացվել է 159 միջոցառում, նպատակային բազմաբնույթ ծրագրեր, որոնց մասնակցել է շուրջ 7125 քաղաքացի:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվա» շրջանակում, ս. թ. մայիսի 23-29-ը, ՀՀ մարզերում և մայրաքաղաքում կիրականացվեն շուրջ 40 նպատակային բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ. կանցկացվեն վարպետության դասեր, ուսումնամեթոդական և գործնական ծրագրեր, տեսական առարկաների վիկտորինաներ, ուսումնամեթոդական քննարկումներ, մասնագիտական լսումներ, մանկական երաժշտական բեմադրություններ, երաժշտական և պարային համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, մանկական և մուլտիպլիկացիոն ֆիլմերի ցուցադրում,  պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության  նվիրաբերում և այլ միջոցառումներ:

Ս. թ. մայիսի 20-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում անցկացվող՝ «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվա» մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին՝  ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, մշակութային կրթության աջակցման հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը: Լ. Նիկոյանի դիտարկմամբ՝ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում իրականացվող մանկապատանեկան այս միջոցառումը մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և իրականացվող ծրագրերի յուրօրինակ հանրագումար-ստուգատես է, որի ընթացքում հանրությանը կներկայացվի գեղարվեստական կրթության կարևորությունը, այս ասպարեզում արտերկրի առաջավոր փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը նպատակաուղղված այն բոլոր նախադրյալները, որոնք ստեղծվել ու ամրապնդվում են ՀՀ կառավարության, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ծրագրերով:

Մշակութային կրթության աջակցման հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն իր խոսքում կարևորել է երեխաների մշակութային դաստիարակության գործում «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ամենամյա միջոցառման դերն ու նշանակությունը: «Այս տարիների ձեռքբերումը միջմարզային մշակութային ակտիվ երկխոսության ծավալումն է, մանուկների ու պատանիների գեղարվեստական ունակությունների և հմտությունների զարգացումը, ինչպես նաև տաղանդների բացահայտումը»,-նշել է Ն. Սարգսյանը և որպես տարվա նորույթ՝ ընդգծել երաժշտական գործիքների գծով մասնագետների վարպետության դասերի անցկացումը:

Հավելենք նաև, որ գեղարվեստական կրթության ոլորտի զարգացումը ՀՀ մշակույթի նախարարության ծրագրային գերակայություններից է և, բնականաբար, շաբաթվա ընթացքում լայնորեն կներկայացվեն և կլուսաբանվեն նախարարության իրականացրած և ընթացիկ ծրագրերը:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0