Ելակետ | Հայաստան | Մշակութային | Տարոն Մարգարյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Տարոն Մարգարյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Տառաչափ Decrease font Enlarge font
Տարոն Մարգարյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Մայիսի 21-ին՝ «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնության շրջանակում հերթական անգամ այցելուների առջև իրենց դռներն էին բացել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները:

Բազմաթիվ այցելուների հետ միասին Կարեն Դեմիրճյանի թանգարան էր այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
 Ողջունելով Երևանի քաղաքապետին` Կարեն Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանը, առանձնակի կարևորել է «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությունն ու նկատել, որ այն ևս մեկ հրաշալի հնարավորություն է ինչպես Կարեն Դեմիրճյանի, այնպես էլ երևանյան բոլոր մյուս թանգարանների հարուստ ու ինքնատիպ հավաքածուներն այցելուներին ներկայացնելու համար: 
 Քաղաքապետը Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել ազգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այցի ժամանակ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Կարևորելով Կարեն Դեմիրճյանի անուրանալի վաստակը մեր երկրի կայացման ու զարգացման գործում՝ քաղաքապետը նկատել է, որ այդ տեսանկյունից թանգարանն, իրոք, շնորհակալ գործ է կատարում՝ պահպանելով քաղաքական անվանի գործչի և մեծ հայրենասերի կյանքն ու գործունեությունը ներկայացնող նյութերը: Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ թանգարանի աշխատանքը մեծապես կնպաստի հայրենասեր քաղաքացիներ դաստիարակելու գործին: 
 Գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը ևս միացել էր «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությանը: Թանգարան այցելած Երևանի քաղաքապետին ներկայացնելով հարուստ հավաքածուն՝ Լուսիկ Ագուլեցին նշել է, որ այն կազմված է ավելի քան 1500 ցուցանմուշից՝ ներառելով հայ ազգագրական և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0