Ելակետ | Հայաստան | Մշակութային | Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին

Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին

Տառաչափ Decrease font Enlarge font
Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին

Ս. թ. մայիսի 27-ին, ժամը 18:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) համերգը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Ջ. Ռոսսինի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքը, Ֆ. Շուբերտի Սիմֆոնիա N 5 B-Dur, D.485, Մ. Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա», Ա. Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, մենակատարներ՝  Ազատ Հարությունյան, Կարապետ Շաբոյան:

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն այն եզակի կոլեկտիվներից է, որն իր երկացանկի բազմազանությամբ և կատարողական բարձր մակարդակով ակտիվ դերակատարություն ունի քաղաքի մշակութային կյանքում: Նվագախումբը նաև պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում:

1993 թվականին նվագախմբին շնորհվեց պետական կարգավիճակ, որը ստեղծագործական և կատարողական վարպետության աճի խթան հանդիսացավ:

Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, դասական երաժշտության հանդեպ երիտասարդության հետաքրքության բարձրացմանը:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0