Ելակետ | Հայաստան | Մշակութային | «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

«Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Տառաչափ Decrease font Enlarge font
«Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարելուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ ցուցահանդեսն առաջին փորձն է՝ ներկայացնելու հեղինակային տիկնիկը՝ որպես հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն և կայացած ուղղություն, որն ընդգրկում է իր մեջ արվեստի տարբեր տեսակներ՝ քանդակ, գեղանկարչություն, դիզայն: 
 «Այս ձեռնարկը, որ հենց մեր փոքրիկ համաքաղաքացիների համար է, կունենա իր շարունակությունը նաև հունիսի 1-ին: Հենց այդ օրը մեկնարկող «Երևանյան ամառ - 2016» ծրագրի մասը կկազմի նաև «Խոսող տիկնիկ» միջոցառումը, որն իսկապես սիրվեց մեր փոքրիկների կողմից, ու հենց դրա համար էլ դարձավ ավանդական», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
 Կազմակերպիչների խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ինչպես այլ երկրներում, այնպես էլ Երևանում հեղինակային տիկնիկը հուշանվերային «վերնիսաժային» կարգավիճակից անցում կատարի թանգարանայինի: Ցուցահանդեսին մասնակցում են 30 տիկնիկագործներ՝ տարբեր տեխնիկայի և ժանրի ավել քան 200 աշխատանքներով: 
 Ցուցահանդեսի ավարտին մասնակից տիկնիկագործները մեկական տիկնիկ կնվիրեն Արցախի երեխաներին:
 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 20-ը:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0