Ելակետ | Հայաստան | Մշակութային | Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի. կբացվի ճարտարապետ Վարուժան Սիմոնյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի. կբացվի ճարտարապետ Վարուժան Սիմոնյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Տառաչափ Decrease font Enlarge font
Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի. կբացվի ճարտարապետ Վարուժան Սիմոնյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Ս. թ. մայիսի 26-ին, ժամը 15:00–ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը համատեղ կներկայացնեն Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 5-ը:

Վարուժան Սիմոնյանը ծնվել է 1956 թվականին, Թումանյանի շրջանի Ակոռի գյուղում: Ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարա­կան ֆակուլտետում: 1986-1993 թվականներին աշխատել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում: 1993 թվականին ընտրվել է Ալավերդու քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ և համատեղության կարգով աշխատել՝ որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ, ապա՝ քաղաքապետի տեղակալ: Վարել է նաև հասարակական գործունեություն՝ ղեկավարելով «Ալավերդու ընտանիքի օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: 2006 թվականից մինչ օրս, Վարուժան Սիմոնյանն աշխատում է որպես Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն:
Գեղանկարչությամբ զբաղվել է դեռևս վաղ հասակից: 2011 թվականին Ալավերդի քաղաքում մասնակցել է «Լոռվա ներկապնակ» միջազգային հանդիպման շրջանակում անցկացվող 8 երկրների նկարիչների վարպետության դասերին: 
Նկարչի հիշողության արահետները պատկերում են ոչ միայն Ակոռի գյուղը, այլև հայրենի եզերքի այլ տարածքներ՝ Վայոց ձոր, Դիլիջան, Արագածոտն, ուր ստեղծել է «Գյուղական դրվագ», «Դեպի Ակոռի», «Նորավանք, «Օհանավանք» կտավները: Ստեղծագործական այդ որոնումները չեն սահմանափակվում Հայաստան աշխարհով: Նա վրձնում է բնապատկերներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նաև Դոնբասից «Գալյա տատի տունը», Էսենտուկիից՝ «Ամռան բույրը», Վանից՝ «Սուրբ Խաչը» և այլ վայրերից: 
Լոռվա աշխարհի զավակն իր ինքնաբուխ ստեղծագործություններով` հեքիաթային աշխարհի մաքուր ու ջերմ գույներով պատմում է հայրենի բնաշխարհի, շրջապատի մարդկանց մասին:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0