Ելակետ | Հայաստան | Մշակութային | Բրատիսլավայում կայացել է համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակին

Բրատիսլավայում կայացել է համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակին

Տառաչափ Decrease font Enlarge font
Բրատիսլավայում կայացել է համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակին

Հայ-սլովակիական մշակութային համագործակցության շրջանակում և Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների աջակցությամբ` ս. թ. մայիսի 18-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Ելույթ են ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Գեորգի Առաքելովը, Գրետա Բագիյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Հակոբյանը, նվագակցությամբ` միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Ջավադյանի: Հայ մեներգիչների կատարմամբ հնչել են հատվածներ Ա. Հարությունյանի, Տ. Չուխաջյանի, Ջ. Վերդիի, Ռ. Վագների, Պ. Չայկովսկու, Ռ. Լեոնկավալլոյի օպերաներից, ինչպես նաև Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները: Կատարումներն արժանացել են ջերմ ընդունելության:
Համերգն իրականացվել է Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանության, Սլովակիայի ֆիլհարմոնիայի, սլովակահայ Բագրատ Հակոբյանի համատեղ ջանքերով: Երեկոյին ներկա են գտնվել Սլովակիայի գիտության, կրթության և սպորտի նախարարը, մշակույթի նախարարի տեղակալները, Սլովակիայի Ազգային խորհրդի պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0