Ելակետ | Հայաստան | Տնտեսական | ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները

Տառաչափ Decrease font Enlarge font
ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի գլխավորած պատվիրակությանը:

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը` որպես մեր երկրի տնտեսության գերակա ուղղություն վերջին տարիներին դինամիկ աճ է գրանցում, ինչին մեծապես նպաստում են նաև Եվրամիության և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերը, այդ թվում` նաև գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրներից մեկի` կոոպերատիվների ստեղծմանն ու զարգացմանը ուղղված «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» («ENPARD») ծրագիրը: Այս ծրագիրը հաջող ընթացք է ունեցել ու շոշափելի արդյունքներ է տվել և հուսով եմ, որ այն կունենա իր շարունակությունը», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

  Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման բյուջետային աջակցության ծրագրերը և ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ծրագրերի շրջանակներում նախապայմանների կատարման ընթացքը:

 Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ 2015 թվականին մեր երկրում ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, նախարարությունում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցության կառուցվածքային ստորաբաժանում, հանրապետության բոլոր մարզերում իրականացվել է շուրջ 50 ուսումնական դասընթաց կոոպերատիվների գործունեության վերաբերյալ: Այս տարի Եվրամիության օժանդակությամբ նոր օրենսդրությամբ կստեղծվեն շուրջ 45 նոր կոոպերատիվներ:

 Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետևողական է ծրագրերի թափանցիկության և դրանց վերաբերյալ իրազեկության ապահովման հարցում, և այս առումով 2015 թվականին իրականացրել է լայնածավալ աշխատանք:  

 Զրույցի ընթացքում Սերգո Կարապետյանը շեշտել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնության ծրագրի կարևորությունը:

 Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտում հետագա երկկողմ համագործակցության հեռանկարները, մասնավորապես Վեդու ջրամբարի կառուցման հետ կապված Արարատի և Արմավիրի մարզերում կոոպերատիվների ստեղծման և ոռոգման նորագույն տեխնոլոգիաների, այն է` կաթիլային համակարգերի ներդրման հնարավորությունը:

 Բարձր գնահատելով Եվրամիության հետ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ներկա վիճակը` նախարարը համոզմունք է հայտնել, որ ագրարային ոլորտում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

 

 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0