Ելակետ | Հայաստան | Տնտեսական | ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկու գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկու գլխավորած պատվիրակությանը

Տառաչափ Decrease font Enlarge font
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկու գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկու գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության մակարդակը, նշելով, որ, չնայած գրանցված աճին, կա հարաբերությունները զարգացնելու և խորացնելու մեծ ներուժ, ինչն արդյունավետ օգտագործելու դեպքում  թույլ կտա խոսել արդեն բոլորովին նոր մակարդակի հարաբերությունների մասին:  Արծվիկ Մինասյանը կարևորել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի շրջանակում տեղի ունեցած Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովը, նշելով, որ այն նոր հեռանկարների հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարների համար` նաև համատեղ նոր ծրագրեր իրականացնելու գործում: 

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար` Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին համաձայնել  է  ներուժի վերաբերյալ  նախարարի դիտարկմանը, նշելով, որ անձնապես ևս կանի հնարավորը Հայաստանը լեհ գործարարներին առավել ճանաչելի դարձնելու  և տնտեսական համագործակցությունը խորացնելու գործում, ինչին  միտված կլինի նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի և Լեհաստանի տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալության միջև Երևանում ստորագրված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել առևտրաշրջանառության ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ներդրումների խթանման վերաբերյալ:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0