Ելակետ | Հայաստան | Տնտեսական | ՀՀ պատվիրակությունը մասնակցեց «Առևտրի և ներդրումների խթանման նպատակով տնտեսական փոխկապակցվածության ամրապնդում» գործարար համաժողովին

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց «Առևտրի և ներդրումների խթանման նպատակով տնտեսական փոխկապակցվածության ամրապնդում» գործարար համաժողովին

Տառաչափ Decrease font Enlarge font
ՀՀ պատվիրակությունը մասնակցեց «Առևտրի և ներդրումների խթանման նպատակով տնտեսական փոխկապակցվածության ամրապնդում» գործարար համաժողովին

Մայիսի 18-19-ը Բեռլինում կայացավ ԵԱՀԿ Գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպած «Առևտրի և ներդրումների խթանման նպատակով տնտեսական փոխկապակցվածության ամրապնդում» խորագրով գործարար համաժողովը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը, այլ նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք գործարարներ:

Գործարար համաժողովի ընթացքում քննարկվեց տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը՝ տարանցիկ ծրագրերի շեշտադրմամբ: Բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Ֆրանք Վալթեր Շթայնմայերը։

ՀՀ պատվիրակությունը գործարար համաժողովի ընթացքում հանդես եկավ ինչպես լիագումար նիստերում, այնպես էլ համաժողովի շրջանակներում գումարված աշխատաժողովներում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Աշոտ Հովակիմյանն անդրադարձ կատարեց տարածաշրջանային համագործակցության առնչվող քաղաքական խնդիրներին` նշելով տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավման, տարածաշրջանում անվտանգության ապահովման, ուժի կիրառման բացառման, փակ սահմանների բացման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրեց ՀՀ-ում տրանսպորտային ոլորտում իրականացման և ծրագրման փուլում գտնվող տարածաշրջանային նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի և Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին:

«Յուքոմ» ընկերության ներդրումների գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը լիագումար նիստի ընթացքում հանգամանալից ներկայացրեց վերջին տասնամյակում Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացումը և այս ասպարեզում մասնավոր ներդրումների աճը, ինչի արդյունքում Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում թվային հոսքերի տարանցիկ տեղափոխման ոլորտում:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0