Ելակետ | Հայաստան | Տնտեսական | ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

Տառաչափ Decrease font Enlarge font
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարի առաջին կանգառը Սարամեջ համայնքում էր, որտեղ հանդիպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվի անդամների հետ:

Նախարարին ուղեկցում էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ ծրագրի շնորհիվ լուծվում է արոտների ջրարբիացման խնդիրը, կոոպերատիվին վերջերս տրամադրվել է նաև բելառուսական արտադրության  նոր տրակտոր, շարքացան, կուլտիվատոր և այլ գյուղտեխնիկա,  ինչն  էապես կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքները:  Տեղեկանալով, որ կոոպերատիվի խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 470 գլուխ, նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կդառնա ոչ միայն ավելացնել կենդանիների գլխաքանակը, այլև բարձրացնել մթերատվությունն ու կաթնատվությունը:   Նշելով, որ ներկայումս կոոպերատիվի կազմում ընդգրկված է համայնքի 104 գյուղացիական տնտեսություն` կոոպերատիվի նախագահ Աղասի Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ կոոպերատիվի գործունեության արդյունավետության դեպքում այն առաջիկայում կհամալրվի նոր անդամներով:      Ընդհանուր առմամբ, Լոռու մարզից CARMAC ծրագրի երկու փուլերում ընդգրկվել է մարզի 14 համայնք, որոնցում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, համայնքների մի մասում ավարտվել   են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները, տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա:   Այնուհետև նախարարն ուղևորվել է «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ` արտադրության տեխնոլոգիաներին ու իրականացվող նոր ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարը շրջել է ֆաբրիկայում, ծանոթացել ընկերության գործունեությանը: 2015 թվականին ընկերությունում արտադրվել է շուրջ 600 տոննա թռչնամիս, իսկ 2016 թվականի 4 ամիսներին՝ 180 տոննա: Թռչնամսի արտադրության ծավալներն  առաջիկայում նախատեսվում է հասցնել 2400 տոննայի:  Ընկերության ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է կառուցել ևս 4 թռչնանոց։   Այցի շրջանակում նախարարը մասնակցել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Հողերի և ջրերի հետազոտությունների նորաստեղծ լաբորատորիայի պաշտոնական բացմանը, որին ներկա էր նաև ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Լաբորատորիան  համալրված է  անհրաժեշտ սարքավորումներով և նախատեսված է հողի ու ջրի տարատեսակ փորձաքննությունների իրականացման համար: Աշխատանքային այցն ամփոփվել է մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությամբ:   Իր ելույթում գոհունակություն հայտնելով նախորդ տարվա արդյունքներից` նախարարը նշել է, որ Լոռու մարզը 2015 թվականին բավականին տպավորիչ արդյունքներ է գրանցել` շուրջ 10-11 տոկոս տնտեսական աճ գյուղատնտեսության ոլորտում: Առաջընթացն ակնհայտ է մշակվող վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման տեսանկյունից, և այժմ այդ ցուցանիշը կազմում է շուրջ 75 տոկոս: Մարզում արձանագրվել է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի աճ, ընդ որում 40.4 %-ով  ավելացել է խոզերի  գլխաքանակը:   «Այս տարի մարզում նախատեսվում է մշակել լրացուցիչ 2090 հեկտար հող, ուստի 2016 թվականին մեր ակնկալիքները Լոռու մարզից ավելին են լինելու: Մարզն արդեն 5 տարի շարունակ օգտվում է հանրապետությունում իրականացվող պետական օժանդակության ծրագրերից, պարարտանյութերի, սերմնացուների և դիզվառելիքի պահանջարկն ամբողջությամբ բավարարված է, սուբսիդավորվող վարկերի տրամադրման գործընթացն ընթացքի մեջ է», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:   Խորհրդակցությանը ներկա մարզպետ Արթուր Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին գյուղատնտեսության բնագավառում գրանցված ձեռքբերումներին մեծապես նպաստել են պետության կողմից իրականացվող ծրագրերը և գյուղատնտեսության նախարարության համակողմանի աջակցությունը:    Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Վանաձորի և Մեծավանի ֆերմերներ Սերյոժա Վարդանյանը և  Արմինե Միրզոյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի: 

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0