Ելակետ | Հայաստան | Տնտեսական | Վարչապետն ընդունել է խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարներին

Վարչապետն ընդունել է խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարներին

Տառաչափ Decrease font Enlarge font
Վարչապետն ընդունել է խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձեռնարկությունների գործունեությանը, առաջիկա ծրագրերին, արտահանման ծավալների վերականգնմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև այս տարի խաղողի մթերումների կազմակերպմանը, առկա խնդիրներին: 
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված տնտեսական իրողությունները, շարունակել ձեռնարկությունների հետ քննարկումները՝ ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր մշակելու, նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, ինչպես նաև օժանդակել տնտեսվարողներին՝ առկա խնդիրները հաղթահարելու համար:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0