Ելակետ | Հայաստան | Տնտեսական | ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է China Triumph International Engineering ընկերության ներկայացուցչին

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է China Triumph International Engineering ընկերության ներկայացուցչին

Տառաչափ Decrease font Enlarge font
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է China Triumph International Engineering ընկերության ներկայացուցչին

Մայիսի 23-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է China Triumph International Engineering (CITIEC) ընկերության ներկայացուցիչ Գանգ Հուանգին:

Հանդիպմանը նախարար Մինասյանը ողջունել է CITIEC-ի` ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսկաների` ապակու և ցեմենտի արտադրությունների բնագավառներում համագործակցությանը միտված նախաձեռնությունը և շեշտել  նախարարության պատրաստակամությունը փոխգործակցության զարգացման և ներդրումների երաշխավորման ուղղությամբ: 

Գանգ Հուանգը ներկայացնել է շինանյութերի արտադրությամբ զբաղվող չինական ընկերության գործունեությունը, անդրադառնալով հայաստանյան ընկերություններում CITIEC-ի հետաքրքրություններին և ներդրումներ կատարելու հնարավորությանը: Առաջիկա օրերին, նախարարության համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ, նախատեսվում են այցելություններ  Քարակերտի քարաձուլման, Գյումրու ապակու և Հրազդան Ցեմենտ գործարաններ: 

Հանդիպման ավարտին կողմերը  ևս մեկ անգամ  վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համագործակցության  հաստատման և նախատեսվող հեռանկարային ծրագրերը լիարժեքորեն իրագործելու  ուղղությամբ:

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0