Ելակետ | Հայաստան | Տնտեսական | ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հնդիկ գործարարներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հնդիկ գործարարներին

Տառաչափ Decrease font Enlarge font
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հնդիկ գործարարներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է հնդկական «NEL group» և «YNG group» ընկերությունների տնօրեն Յաշոդա Նանդ Գուպտայի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը Հայաստան են ժամանել այս տարվա փետրվարին նախարարի` Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

Հանդիպման սկզբում պատվիրակության ղեկավարը համառոտ ներկայացրել է իր գլխավորած ընկերությունների գործունեությունը` նշելով, որ այցի հիմնական նպատակը Հայաստան հնդկական գյուղտեխնիկայի, մասնավորապես տրակտորների ներկրման հնարավորության քննարկումն է, ինչպես նաև գինեգործության ոլորտում հայ մասնագետների հետ գործարար կապերի հաստատումը:   «Մենք շատ ենք կարևորում Հնդկաստանի հետ գյուղատնտեսության ոլորտում հարաբերությունների ընդլայնումը, քանի որ ունենալով մեծ շուկա` այն լայն հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության և Հնդկաստանում հայկական արտադրանքի ներկայացման համար», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:      Դրական գնահատելով դեպի Հայաստան հնդկական տրակտորների ներկրման հնարավորությունը` նախարարը միաժամանակ ընդգծել է հայ գյուղատնտեսների համար գյուղտեխնիկայի գների մատչելիության և բարձր որակի ապահովման կարևորությունը: Որպես հնարավոր տարբերակ` հնդկական կողմն առաջարկել է հանրապետություն ներկրել տրակտորների համապատասխան ագրեգատները` տեղում հավաքումը կազմակերպելու նպատակով:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը, որի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք հայկական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:   Այս ուղղությամբ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է կազմակերպել գինեգործական ցուցահանդեսներ` երկու երկրների շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:     

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0